Անկարան և Բաքուն վերածվել են հակաիրանական ուժերի հավաքատեղիի
«Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ»-ը Անկարայում կոնֆերանս կկազմակերպի:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ս.թ. դեկտեմբերի 24-ին Անկարայում «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կազմակերպությունը «Հարավային Ադրբեջանի դերը թյուրքական աշխարհում» թեմայով կոնֆերանսա կկազմակերպի:
Նշենք, որ իրանական «թաբնաք.իռ» կայքը, անդրադառնալով վերջերս Թուրքիայում հիմնադրված «Ազարիների ազգային խորհուրդին», նշել էր, որ Թուրքիայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսին հակառակ՝ այդ երկիրը բացահայտորեն միջամտում է հարևանների ներքին գործերին՝ վերածվելով Իրանի անջատողական ուժերի հավաքատեղիի:
Ըստ «Թաբնաք»-ի՝ «Ազարիների ազգային խորհրդի» ողջ կազմն ամբողջությամբ բաղկացած է Ադրբեջանի և Թուրքիայի նախկին պետական պաշտոնյաներից, ովքեր իրենց հռչակել են Մեծ Իրանի ազարիների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ օրերս հակաիրանական ուղղվածությամբ մի հավաք էլ տեղի էր ունեցել Ադրբեջանում:
Ադրբեջանական «կոնտակտ.ազ» կայքի հաղորդմամբ՝ օրերս Բաքվում հրավիրված «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» հերթական նիստի ընթացքում ԱՀԿ նախագահ, Մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուսթամխանլին, խոսելով թյուրքախոս իրանցիների մասին, մասնավորապես նշել էր. «Ցավոք Հարավային Ադրբեջանում, այսինքն՝ Իրանական Ադրբեջանում բնակվող մեր հայրենակիցների ազգային, մշակութային, սոցիալական և քաղաքական իրավունքների վերաբերյալ Հյուսիսային Ադրբեջանում, այսինքն` Ադրբեջանի Հանրապետությունում, գրքեր չեն հրապարակվում: Պաշտոնական Բաքուն խուճապային վախ ունի Թեհրանի ռեժիմի հանդեպ, այդ իսկ պատճառով է, որ մեր հայրենակիցների իրավունքների ոտնահարման հարցը միջազգային ատյաններում չի բարձրաձայնում»:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական կայք. Թուրքիան «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով առաջկցում է Իրանի անջատողական ուժերին
Ադրբեջանում կասկածի տակ են դնում Իրանի տարածքային ամբողջականությունը. Բաքվում ԻԻՀ դեսպանության արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան