Սերժ Սարգսյան. Անցնող տարվա կարևորագույն իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին (Տեսանյութ)
«Հայաստանի քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն էին»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում` ամփոփելով անցնող տարին, նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ անցնող տարին Հայաստանի համար աչքի ընկավ ընտրական գործընթացների առատությամբ. «Մեր երկիրը գտնվում է ընտրական ցիկլի գագաթնակետին. մենք մայիսին անցկացրեցինք Հայաստանի խորհրդարանի ընտրություններ, սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ արդեն երկու ամիս անց կլինեն նախագահի ընտրությունները»:
Խոսելով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին` Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է լավ ընտրություններ անցկացնելու առիթով.«Ես ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները շատ լավ անցան: Ես գլխավորում էի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը, ընտրությունները մեր մոտ մրցակցային միջավայրում էին, ու փառք Աստծո, դրանք չանցան բռնության, անթույլատրելիի սահմանները»:
«Ես նախ ուրախ եմ, որ լավ ընտրություններ եղան, երկրորդ` մենք ստացանք միջազգային հանրության դրական արձագանքները, երրորդ` մեր կուսակցությունն այժմ խորհրդարանում մեծամասնություն ունի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան