Իրանցի պատգամավոր. Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել
Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել:
Այդ մասին իրանական «ազարիհա.օրգ» կայքին տված հարցազրուցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ստեղծման շարժառիթներին, մասնավորապես նշել է. «Պատմական փաստաթղթերի համաձայն՝ Արաքս գետից հյուսիս ընկած տարածքը կոչվել է Արան, իսկ Արաքսից հարավ ընկած տարածքը՝ Ազարբայջան. Այսինքն՝ և Արանը և Ազարբայջանը Իրանի մաս են կազմել: Այնուհետև, երբ Արաքսի հյուսիսային հատվածը վերանվանվեց Ադրբեջան, նպատակը մեկն էր՝ Արաքսից հյուսիս և հարավ ընկած տարածքները անվանել Հյուսիսային և Հարավային Ադրբեջան: Այդ առթիվ նույնիսկ Դեմոկրատական կուսակցություն ստեղծվեց, որի նպատակն իրանական Ադրբեջանն անջատելն էր»:
Հիշեցնենք, որ վերջերս ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Սեյյեդ Հասան Ֆիրուզաբադին Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հայտարարության մեջ Ադրբեջանն անվանել էր որպես Արան և մասնավորապես նշել. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է ուշադրություն դարձնի, որ չի կարելի ճնշել ժողովրդի զարթոնքը: Ես մի անգամ ևս նախազգուշացրել եմ, որ Արանի ժողովրդի երակներում իրանցու արյուն է հոսում և նրանց սիրտը բաբախում է առ իսլամ, Ղուրան և Ալի ունեցած սերը»:
Նկատենք, որ իրանցի պատմաբանները և վերլուծաբանները իրենց հոդվածներում ներկայիս Ադրբեջանի Հանրապետության մասին խոսելիս հաճախ այն անվանում են Արան և, անդրադառնալով Ադրբեջան պետության ստեղծման թեմային, մասնավորապես նշում են. «Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքն իրականում այլ պատմական անուն է ունեցել: Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերի համաձայն` Արաքսից հյուսիս ընկած շիաբնակ տարածքներն Իրանից անջատվում և անցնում են Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1911թ. Բաքվում հիմնվում է Մուսավաթական կուսակցությունը, որի հիմնադիրներ Ռասուլ Զադեն, Քազեմ Զադեն և Շարիֆ Զադեն, պանթուրքիստական գաղափարներից ելնելով, հովանավորվում էին Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ արդեն 1918թ.-ին առաջին անգամ Արան և Շիրվան տարածքներում հռչակվում է մի պետություն, որը կրում է «Ադրբեջանի Հանրապետություն» շինծու անունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան