Րաֆֆի Հովհաննիսյանը հեռուստաբանավեճի հրավիրեց Սերժ Սարգսյանին
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հեռուստաբանավեճի հրավիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Վերջինս նաև կոչով դիմեց Սերժ Սարգսյանին` հորդորելով կատարել իր առաջարկած 15 կետերը, որոնց վերաբերյալ երկու անգամ դիմել է:
«Կոչ եմ անում կյանքի կոչել այն 15 կետերը, որոնց մասին ես երկու անգամ դիմել եմ իրեն, եթե ուզում ենք ունենալ առաջին անգամ նորմալ ընտրություններ: Սա կնշանակի, որ կարճ ժամկետում բանակը, դպրոցները, մանկապարտեզները, էլեկտրացանցերը կապակուսակցականացվեն: Նախ` պետք է անձնապես և հրապարակավ հանձն առնել, որ որևէ պետական պաշտոնյա, շտաբի պետ, մարզպետ, հրամանատար, համայնքապետ, անվտանգության ներկայացուցիչ, ոստիկանապետ, ով խախտի Ընտրական օրենսգիրքը և Սահմանադրությունը, առանց կուսակցական պատկանելության խտրականության, պատասխան է տալու օրենքի առջև»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է ազատ, արդար ընտրություններ, պետք է բացառի օրենքի խախտումը, թույլ չտա, որ որևէ մեկը խախտի ընտրական օրենսգիրքը, օրենսդրությունը: Սերժ Սարգսյանին ենթակա պետական կառույցները պետք է իսկույնևեթ փոխեն իրենց մոտեցումը քաղաքացիական իրավունքի նկատմամբ և զերծ մնան մեր համաքաղաքացիներին հետապնդելուց, ահաբեկելուց և նկարահանումից»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները