715 ցուցատախտակ, 33 դահլիճ Երևանում` քարոզչության համար
Արդեն իսկ 715 անվճար ցուցատախտակ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու համար: Բացի այդ, նախատեսվել են 33 դահլիճ, որոնք ևս անվճար կտրամադրվեն թեկնածուներին՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպումների կազմակերպման համար: Այս տվյալները ներկայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Քաղաքային իշխանությունները, օրենքով սահմանված կարգով, պատրաստակամ են իրենց լիազորությունների շրջանակում պատշաճ մակարդակով կազմակերպել ՀՀ Նախագահի ընտրությունները և բոլոր թեկնածուների համար ապահովել հավասար պայմաններ: Քայլեր են ձեռնարկվել նաև ընտրատեղամասերում թեքահարթակների կառուցման և հաշմանդամություն ունեցող անձանց համար ևս պատշաճ պայմաններ ապահովելու ուղղությամբ», - քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նշել է Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու, որպեսզի 12 վարչական շրջաններում էլ պատշաճ մակարդակով կազմակերպվեն անհրաժեշտ բոլոր աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա