Քաղաքական 11:16 21/01/2013

Ա. Մելիքյան. Համարում ենք, որ երկխոսությունը սկսվեց

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը տարածեց հայտարարություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հունվարի 15-ին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նամակով դիմել էր ՀՀ ԿԸՀ նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանին, որում այն համոզմունքն էր արտահայտում, որ նախկինում ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների արդյուքները կեղծվել են: Ընտրությունները կեղծվել են Հայաստանից հեռացած հարյուր հազարավոր քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ձայները հօգուտ «հաղթող» իշխանական թեկնածուի հաշվարկելու միջոցով: Ելնելով այն իրողությունից, որ համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 49 հոդվածի 1-ին կետի հենց ԿԸՀ-ն է հանդիսանում ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մշտական հիմունքներով գործող պետական մարմինը, որն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման հանրապետության ողջ տարածքում, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախկինում ընտրությունների ժամանակ կիրառված զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու համար առաջարկեց, որ ՀՀ ԿԸՀ-ն հրապարակի պաշտոնական վիճակագրական տվյալներ ՀՀ անկախացումից ի վեր`
• ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,
• ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,
• ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց
վերաբերյալ:
Հունվարի 19-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն այս առաջարկը որակեց որպես տեղեկատվություն ստանալու պահանջ, մերժեց ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելու մասին առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած քաղաքացիների վերաբերյալ մասով ՀՀ նախագահի թեկնածուի դիմումը վերահասցեագրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը:

Մենք ստիպված ենք պարզաբանել, որ ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը ոչ թե տեղեկատվություն տրամադրելու պահանջ էր, այլ համապատասխան տեղեկատվությունը հրապարակելու միջոցով զանգվածային ընտրակեղծարարությունը կանխելու պահանջ: Ներկայումս Հայաստանում ոչ ոք, այդ թվում նաև ԿԸՀ-ի անդամները, պատկերացում չունի, թե Հայաստանում իրականում որքան ընտրող է մնացել: ԿԸՀ-ի նիստի ընթացքում Արման Մելիքյանի կողմից արված այս պնդումը ԿԸՀ անդամներից որևէ մեկի կողմից չվիճարկվեց: Մեր համոզմամբ, այս անորոշությունը նախկինում հնարավորություն է տվել, որպեսզի ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվաքանակը հավելագրվի առնվազն 400-500 հազարով: Հավելագրումն օգտագործվել է իշխանության թեկնածուի հաղթանակն ապահովելու նպատակով:
Մեզ համար կարևոր է, որ`
• ԿԸՀ նիստի ընթացքում այդ կառույցի անդամներից և ոչ մեկը չվիճարկեց նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀ-ի սահմաններից դուրս գտնվող հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիների ձայներն իշխանական թեկնածուի օգտին հաշվարկելու վերաբերյալ արված պնդումը,
• օրինաչափ համարեց ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերյալ թվային տվյալներ հրապարակելու մասին առաջարկը` այն վերահասցեագրելով ՀՀ Ոստիկանության ԱՎՎ:
Մենք գտնում ենք, որ քանի դեռ փոխհամաձայնություն չկա ՀՀ-ից մեկնած քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ, պահպանվում է ընտրությունները կեղծելու բացառիկ հնարավորությունը:
Եթե ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությունը հրապարակի ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների և ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց վերաբերող թվային տվյալները, մենք դա կգնահատենք, որպես իշխանությունների բարի կամքի դրսևորում և իրավիճակը շտկելու ցանկության ապացույց:

Միաժամանակ պետք է տեղեկացնենք, որ խնդիրը կարող է լուծում ստանալ միայն այն դեպքում, եթե համաձայնություն ձեռք բերվի ՀՀ-ից բացակայող քաղաքացիների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ: Այդպիսի լուծում հնարավոր է քաղաքական փոխհամաձայնության առկայության դեպքում:

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ ընտրությունների անցկացման օրինականությունն ապահովված չէ, քանի դեռ վերացված չեն ընտրակեղծարարության համար հսկայական հնարավորություններ պարունակող պայմանները: Ելնելով այդ իրողությունից Արման Մելիքյանը, առաջնային համարելով ընտրությունների օրինական անցկացումն ապահովող պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, գտնում է, որ այս պահին դեռևս հիմքեր չկան գալիք ընտրությունները համարելու իրավաչափ և օրինական:

Իրավիճակն է´լ ավելի մտահոգիչ են դարձնում տեղեկություններն այն մասին, որ որպես ՀՀԿ- ի կողմնակիցներ ներկայացող կասկածելի անձինք սկսել են ընտրակաշառք տալու խոստումներ շռայլելով քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքագրել: Լուրեր են ստացվում նաև այն մասին, որ ներքին կարգով հրահանգված է շենքերի լիազորներին տեղեկատվություն տրամադրել իրենց շենքերում գրանցված, սակայն ՀՀ-ից բացակայող քաղաքացիների վերաբերյալ:
Արման Մելիքյանի որոշմամբ իր նախընտրական շտաբի գործունեությունը ուղղված է լինելու բացառապես ընտրությունների օրինականության ապահովման խնդրի լուծմանը:

Այս պահին իշխանություններին ուղղված պահանջն է`
• հաղորդել արժանահավատ տեղեկություններ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ: Առանց այս հարցում հստակություն հաստատելու, մենք չենք կարող ունենալ օրինական ընտրություններ և դրանց միջոցով ձևավորված լեգիտիմ իշխանություն»:
ՀՀ Նախագահի թեկնածու
Արման Մելիքյանի նախընտրական շտաբ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}