Քաղաքական 15:05 21/01/2013

Սերժ Սարգսյան. Ես երաշխավորում եմ, որ ամեն ինչ անելու եմ արդար ընտրություններ ապահովելու համար

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Անդին» ամսագրին:

-Մեծարգո Նախագահ, ես շատ եմ շփվում մարդկանց հետ, այդ թվում` ըմբոստ ու դժգոհ մարդկանց: Ասեմ, որ գրեթե բոլորը Ձեզ համարում են բարի և մանավանդ` ներողամիտ մարդ: Բայց միևնույն ժամանակ շատերը մտահոգված են Ձեր հենց ա՛յդ հատկանիշների համար: Չէ՞ որ պետության ղեկավարին կարող է խանգարել մեծահոգության ու երախտագիտության զգացումն իր երբեմնի և այժմյան համախոհների նկատմամբ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ մտահոգությունը:

-Ինձ համար մեծահոգությունը կամ երախտագիտության զգացումը խիստ անձնական հարցեր են, բայց, միանգամից ասեմ, աշխարհում որևէ ժամանակ որևէ մեկին չեն խանգարել մեծահոգությունը կամ առավել ևս երախտագիտության զգացումը: Ապերախտությունն ու փոքրոգությունը շատ ավերներ են գործել թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ ներքաղաքական կամ միջպետական հարաբերություններում:

Այլ հարց է, որ չափից ավելի մեծահոգի, ներողամիտ լինելը կարող է խանգարել ցանկացած գործի. առավել ևս` ղեկավարելուն: Ոմանք, իսկ այդպիսի մարդիկ միշտ գտնվում են, կարող են անպատժելիության զգացում ունենալ, նրանց կարող է թվալ, որ իրենց անարժան արարքները, միևնույն է, ներվելու են: Դա մարդկանց այն տեսակն է, ովքեր մեծահոգությունը շփոթում են ամենաթողության հետ: Ահա այստեղ կարելի է և պետք է մտահոգվել: Բայց թույլ տվեք նկատել, որ այդ մտահոգության առարկան ես չեմ, այլ այդ մարդիկ, որոնց ձեռքը մենք ձեզ հետ միասին բռնելու ենք և կարգի ենք հրավիրելու: Մենք դա արդեն անում ենք: Եվ անում ենք հետևողականորեն: Այլ հարց է, որ դրանից շոուներ չենք սարքում:
Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ կան երևույթներ, որոնց նկատմամբ մենք չենք կարող լինել հանդուրժող, որոնք պետք է արմատախիլ արվեն սկզբունքային դիրքերից: Մեր հասարակությունն արդեն բավականաչափ հասուն է և գծում է հստակ սահման, թե ինչը կարելի է ներել և ինչը` ոչ: Այս հարցում իմ առաջարկած դեղատոմսը սկզբունքայնությունն է:

-Ժողովուրդը լսում է Ձեզ ու տեսնում, որ ցավոտ խնդիրներ եք բարձրացնում և անհրաժեշտ լուծումներ առաջ քաշում: Բայց երբ Ձեր հրահանգներն ու գաղափարներն իջնում են երկրորդ-երրորդ սեղաններին, սկսվում է ձևախեղումը: Ի՞նչ եք կարծում, Ձեր վերընտրվելուց հետո ինչպե՞ս կարելի է դրա դեմն առնել:

-Չեմ կարծում, որ կարելի է ընդհանրացնել և Ձեր դիտարկմանը համատարած բնույթ վերագրել: Բայց համաձայն եմ, որ առանձին դեպքերում լինում են և՛ ձևախեղումներ, և՛ անբարեխղճություն, և՛ ուշացումներ: Նման երևույթների դեմն առնելու համար պարտադիր չէ սպասել ընտրություններին: Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք ամեն օր: Մեր պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի նման: Եվ մենք դրան հասնելու ենք ավելի արդյունավետ վերահսկողություն, ինչպես նաև կառավարման ավելի բարձր չափանիշներ ներդնելու միջոցով:

-Զարգացող երկրներն իրենց առջև խնդիր և նպատակ են դնում, թե 10-15 տարի հետո ինչպիսի երկիր են դառնալու, ուր են հասնելու: Կարո՞ղ եք ասել` տասը տարի հետո ինչպիսի երկիր կլինի Հայաստանը: Ե՞րբ է հայ մարդը իր հայրենիքում ապրելու բարեկեցիկ, արժանավայել կյանքով:

-Ձեր այս հարցի մեջ ես առնվազն չորս հարց եմ տեսնում: Փորձեմ հերթով պատասխանել:

«10-15 տարի հետո»-ի մասին մտածելուն զուգահեռ, մենք նախորդ 5 տարիներին առաջին հերթին զբաղված ենք եղել համաշխարհային ճգնաժամի հարվածներին դիմակայելով: Փորձել ենք փրկել իրավիճակը, և դա մեզ հաջողվել է: Փորձել ենք վերադասավորել մեր ուժերը և անկումը շրջել տնտեսական աճի, հետո էլ լուրջ տեմպեր հաղորդել այդ աճին: Ընդհանուր առմամբ դա մեզ հաջողվել է: Մենք չենք փորձել օրվա հարցերը լուծել ռազմավարական նպատակների հաշվին: Ճիշտ հակառակը՝ «10-15 տարի հետո»-ի նպատակներին հասնելու համար պետք էր դիրքավորվել այսօր: Մենք դա ենք արել և անում: Խոսքս միայն տնտեսությանը չի վերաբերում: Որևէ ծրագիր կարող է արդյունավետ լինել միայն համալիր մոտեցման դեպքում: Ես բազմիցս նշել եմ, որ լուրջ հաջողություններ արձանագրելու համար պետք է վերափոխվի ողջ երկիրը` գյուղերի ճանապարհներից սկսած մինչև կառավարության աշխատաոճ:

10-15 տարի հետո Հայաստանի իրողությունները հիմնական գծերով համապատասխանելու են Եվրոպայում ընդունված չափանիշներին: Հայաստանում ձևավորված է լինելու հոծ միջին խավ: Կառավարման ժողովրդավարական համակարգը լինելու է կայացած. համենայն դեպս, այդ գործընթացները բնակչության բացարձակ մեծամասնության կողմից համարվելու են անշրջելի: Դա չի նշանակում, թե մենք խնդիրներ չենք ունենալու: Նայե՛ք այսօրվա ամենահարուստ և ժողովրդավարական երկրներին, օրինակ՝ Իտալիային կամ Ֆրանսիային: Արդյոք նրանք չունե՞ն խնդիրներ՝ կապված տնտեսության, գործազրկության, սոցիալական ապահովության և այլնի հետ: Իհարկե ունեն: Մենք էլ ենք ունենալու, բայց դրանք լինելու են արդեն այլ մակարդակի վրա: Նաև չպետք է մոռանանք, որ մարդկանց պահանջները օր օրի մեծանում են, և դա բնական է: Այն, ինչ այսօր բավարարում է Հայաստանի քաղաքացուն, 10-15 տարի հետո չի բավարարելու:

-Առջևում նախագահական ընտրություններն են: Բոլորս գիտենք, որ ամենակարևորն այդ ընտրություններն արդար անցկացնելն է: Նույնչափ կարևոր է նաև, որ մարդիկ իրոք հավատան դրան: Դուք երաշխավորո՞ւմ եք արդար ընտրությունները:

-Երանի թե դա կախված լիներ միայն իմ կամքից կամ վարքից: Ես երաշխավորում եմ, որ ամեն ինչ անելու եմ արդար ընտրություններ ապահովելու համար: Ավելին՝ համոզված եմ, որ մենք այս նախագահական ընտրություններից հետո ստանալու ենք ավելի լավ գնահատականներ, քան Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ենք ստացել: Քանիցս ասել եմ, կրկնում եմ՝ ես կարիքը չունեմ որևէ մեկի ապօրինի ծառայությունների: Որևէ թեկնածուի, այդ թվում ինձ, արջի ծառայություն մատուցելու փորձերը խստագույնս կանխվելու և պատժվելու են:

-Ելնելով մեր շահերից` ո՞րն է Հայաստանի ճանապարհը` Եվրա՞սիա, թե՞ Եվրոպա:

-Մեր շահը պահանջում է սովորել բոլորից: Վերցնել լավագույնը, որ անհրաժեշտ է Հայաստանին: Սառը պատերազմի ժամանակների «խրամատային» հոգեբանությունը և տրամաբանությունը այսօր հնացած են: «Եվրա՞սիա, թե՞ Եվրոպա» հակադրությունը արհեստական է: Մենք ՀԱՊԿ-ի կազմում ենք, մենք մեզ համարում ենք Ռուսաստանի հուսալի և հավատարիմ դաշնակիցը թե՛ ռազմական, թե՛ մյուս առումներով: Չեմ կարծում, որ Հայաստանում գտնվի որևէ լուրջ քաղաքական գործիչ, որ փորձի հակառակն ասել: Բայց ո՞վ է մեզ խանգարում ընդունել եվրոպական կառույցների առաջարկները, եթե դրանք բխում են մեր շահերից: Հստակ պատասխանում եմ՝ ոչ ոք:
Հայերն իրենց հագուկապից մինչև կենցաղ, քրիստոնեական ակունքներ ունեցող բազմաշերտ մշակույթից մինչև ներկա քաղաքական համակարգ եվրոպացիներ են: Չինաստանի, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի քաղաքական մոդելները չեն կարող մեզանում կիրառելի օրինակներ լինել: Փոխարենը մեզ ավելի մոտ են Եվրոպայի փոքր ազգ-պետությունների մոդելները: Հատկապես մեզ համար կարող են օրինակ լինել նրանք, որոնք հաջողել են կառուցել ազատ և բարեկեցիկ հասարակություններ:

Մեր եվրոպական ինտեգրացիան որևէ կերպ հակասության մեջ չէ եվրասիական ինտեգրացիայի հետ: Ճիշտ հակառակը` դրանք փոխլրացնում են միմյանց:

-Ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին:

-Մենք Թուրքիայի հետ գործընթացը նախաձեռնեցինք շատ անկեղծ նպատակով՝ տարածաշրջանում հասնելու բարիդրացիության, անվտանգության և համագործակցության նոր մակարդակի: Ասել, թե այնքան միամիտ էինք, որ կարծում էինք՝ դա հեշտ է լինելու, շատ սխալ կլինի: Այսօր կարելի է գնահատել գործընթացի արդյունքը. Թուրքիայի երկակի պահվածքը, այս կամ այն փուլում նոր նախապայմանների առաջադրումը, այս կամ այն իրավիճակն անհիմն ձևով ըստ սեփական ցանկության մեկնաբանումը հանգեցրին նրան, որ գործընթացը փաստացիորեն սառեցված է: Եվ այսօր կարելի է արձանագրել հետևյալը. նման զարգացումը մեզ համար, որքան էլ ցավալի լիներ, անակնկալ չէր, իսկ ողջ միջազգային հանրությունը առնվազն իր համար արձանագրեց Թուրքիայի իրական դեմքը, և համոզված եմ, որ այն բոլոր մտահոգությունները, որոնք մենք ունեցել ենք և ունենք Թուրքիայի առնչությամբ, ներկայում արդեն ընկալելի են նաև մեր միջազգային գործընկերների համար: Թուրքիայի հետ այս ողջ գործընթացը մեզ հնարավորություն տվեց սփյուռքի մեր հայրենակիցների և մեր սեփական հանրության հետ երկխոսությունը բարձրացնել մի նոր ու խոստումնալից մակարդակի: Մենք բոլորս ականատեսը եղանք քաղաքական նոր մշակույթի դրսևորման: Ի դեպ, և՛ մեր հանրությունը, և՛ ողջ աշխարհը համոզվեց նրանում, որ մեզ համար ամենաբարդ խնդիրներն անգամ, ամենայն անկեղծությամբ, ներկայացվել են թե՛ հանրությանը, թե՛ միջազգային գործընկերներին:

Շատերը թերահավատությամբ էին մոտենում մեր կողմից նախաձեռնված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը՝ պնդելով, թե արձանագրությունները նպաստավոր են Թուրքիային: Պատասխանեք, խնդրում եմ, մի պարզ հարցի. եթե արձանագրություններն իսկապես նվեր էին Թուրքիային, ապա ինչո՞ւ դրանք դարձան Թուրքիայում ներքաղաքական լարվածության առիթ, իսկ դրանց վավերացումը՝ անիրականանալի:

Եթե նայենք ապագային, կարծում եմ՝ ժամանակն է Հայաստան-Թուրքիա գործընթացում մեզ աջակցած ուղղակի և անուղղակի միջնորդների հետ հստակեցնել «ողջամիտ ժամկետներ» կոչվածը, և այդ ժամկետների ընդհանրական ընկալումն ապահովելուց հետո, եթե այդ ընթացքում Թուրքիայի կողմից չիրականացվեն համապատասխան քայլեր, անցնել գործողությունների: Մենք չունենք ցանկություն` արձանագրությունների ինքնանպատակ գոյությունը պահպանելու: Սա, կարծում եմ, պիտի հստակ լինի բոլորի համար: Առիթ ենք ունեցել բազմիցս կրկնելու և մեկ անգամ ևս ուզում եմ նշել՝ Թուրքիայի հետ որևէ քայլ չի կարող հարցականի տակ դնել ցեղասպանության և դրա արդյունք հանդիսացող՝ հայրենազրկման միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ մեր ակտիվ գործունեությունը:

-Արցախի հարցում ո՞ւր է տանում Ադրբեջանի քաղաքականությունը, կփոխվի՞ այն:


-Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքականությունն ուղիղ տանում է պատերազմի: Ավելին՝ այդ երկրի իշխանությունները հայտարարում են, որ պատերազմն ավարտված չէ, և շարունակում են պատերազմը դիվանագիտական, տեղեկատվական և մյուս բոլոր ասպարեզներում: Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողությունները մինչև այսօր կանխվել են Արցախի պաշտպանության բանակի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զգոնության, պատրաստվածության, ինչպես նաև միջազգային հեղինակությունների և նրանց ազդեցության շնորհիվ:

Բայց չնայած այս սև ֆոնին, որ ձևավորվեց հատկապես մարդասպանին «աշխատավարձ» վճարելուց հետո, մենք տրամադիր ենք շարունակել բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խումբը և մանավանդ համանախագահ երկրները տարիներ շարունակ հսկայական աշխատանք են կատարել Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ ջանքերը պետք է տան իրենց պտուղները: Մենք վստահ ենք դրանում:
Բայց նաև շարունակելու ենք պահպանել խաղաղությունը առաջին հերթին մե՛ր ուժերով:

-Տարիներ առաջ Դուք հնչեցրիք մի ուշագրավ գաղափար, թե ոչ մի նշանակություն չունի` հայն ինչ կրոնի է պատկանում և ինչ լեզվով է խոսում: Կարևորը, որ հայը գիտակցի իր հայ լինելը: Դուք այսուհետև էլ հետամո՞ւտ եք լինելու այդ գաղափարին:

-Այո: Եթե մարդն իրեն համարում է հայ, դուք ի՞նչ իրավունք ունեք նրան դատելու և ազգակից չհամարելու միայն այն պատճառով, որ նա ճակատագրի բերումով ծնվել է օտար երկրում և դեռ չգիտի մայրենին: Կամ՝ ճակատագրի բերումով ծնվել է կաթոլիկ ընտանիքում: Անձամբ ես Ռուսաստանի հարավում հանդիպել եմ հրաշալի մարդկանց, ովքեր իրենց հայ էին համարում և փայլուն խոսում հայերեն իրենց՝ համշենահայերի բարբառով, բայց այդ մարդիկ, ավելի ճիշտ նրանց նախնիները ժամանակին ճակատագրի բերումով մահմեդականություն էին ընդունել: Նրանք իմ ազգակից եղբայրներն ու քույրերն են, ինչպես բոլոր այն հայերը, ովքեր իրենց համարում են քրիստոնյա կամ աթեիստ:

Այստեղ պետք է մի կարևոր բացառություն անեմ: Կան կրոնական աղանդներ, որոնք ընդհանրապես չեն ընդունում ազգ հասկացությունը: Այդ մարդիկ հենց իրենք իրենց հայ չեն համարում: Եթե մարդն իրեն հայ չի համարում, ծնված լինելով հայ ծնողներից, իհարկե՝ ցավալի է: Այս դեպքում մենք պարտավոր ենք հարգել նրա իրավունքը իբրև քաղաքացու, ինչպես հարգում ենք Հայաստանում բնակվող այլազգիների իրավունքները: Բայց պիտի ուղիներ փնտրենք նրանց կամ գոնե նրանց զավակներին մայր ժողովրդի գիրկը վերադարձնելու:

Բայց, կրկնում եմ, եթե մարդն ասում է, որ ինքը հայ է, մենք բարոյական իրավունք չունենք օդի մեջ թողնել մեզ պարզված եղբայրական ձեռքը:

-Ձեր վերջին ելույթում ասացիք նաև, որ մեր երկիրը պիտի լինի մրցունակ` օժտված հայակենտրոն ձգողականությամբ, և ապահով կարող է լինել միայն արդար Հայաստանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ գաղափարը:


-Արդար Հայաստան ասվածը կարելի է հասկանալ ուղղակի՝ հենց արդարադատություն իրականացնելու իմաստով, որ այսօր մեր ամենախոցելի տեղերից է: Ի դեպ, ամենաշատ բողոքներ ես ստանում եմ հենց այդ ոլորտից: Մեր խնդիրն է հասնել մի այնպիսի վիճակի, երբ մարդիկ վստահորեն դիմում են դատարան՝ պաշտպանելու իրենց իրավունքներն ու շահերը: Այս դեպքում շատ բան կշտկվի մեր երկրում:

Իսկ հայակենտրոն ձգողականություն ունենալու համար երկիրը պետք է հմայք ունենա: Պատմական հայրենիքի ձգող ուժը կարևոր է, բայց բավարար չէ: Պետք է, որ հայ մարդը չամաչի իր հայրենիքի համար, այլ հպարտանա նրանով: Իսկ հպարտության առարկա կարող է լինել միայն մրցունակը՝ լինի պետություն, թե մարզիկ: Պատկերացրեք մի մարզիկ, որն անընդհատ հիվանդ է: Կարճ ժամանակ անց նրան ընդհանրապես կդադարեն մարզիկ համարելուց և ճիշտ կանեն:

-Ձեր նախագահության օրոք մեր շախմատի հավաքականը երեք անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն, մեկ անգամ էլ` աշխարհի առաջնության հաղթող, ստեղծվեց «Լույս» հիմնադրամը, միջազգային առարկայական օլիմպիադաներում հայոց ջահելները Վրաստանի և Ադրբեջանի համեմատությամբ (երկու երկրները միասին վերցրած) ավելի շատ մրցանակներ ստացան: Կարելի՞ է ասել, թե հարևան պետության նավթային բիզնեսին հակակշիռ` մենք մեր բանականությունն ենք առաջ մղում, որը վաղն ավելի թանկ է լինելու, քան որևէ երկրի նավթ, քանզի նավթը վերջանում է, իսկ բանականությունը հավերժ է: Ի՞նչ քայլեր են պետք, որ բանակությունն առաջ մղելը դառնա պետական անշրջելի քաղաքականություն:

-Առաջին քայլը դրա գիտակցումն է, որ, կարծում եմ, արդեն առկա է մեր հասարակության մեջ: Երկրորդ քայլը, որքան էլ Ձեզ անսպասելի թվա, իրական ազատություն և ժողովրդավարություն ձևավորելն է: Ոչ մի կիրթ հասարակություն չի հանդուրժի ազատության սահմանափակումներ: Կիրթ մարդն իրեն հարմարավետ է զգում միայն ազատության մեջ: Հակառակ դեպքում նա կա՛մ պիտի ապստամբի, կա՛մ հուսահատված լքի երկիրը: Երկու սցենարներն էլ մեզ համար կտրականապես անընդունելի են: Մնում է ազատության դժվարին, բայց միակ ճշմարիտ ճանապարհը:

-Ի՞նչ պետք է արվի և ի՞նչ է արվում Հայաստանից ուղեղների արտահոսքը կանխելու, դադարեցնելու և հակառակ գործընթացները սկսելու համար:

-Շատ ցավոտ հարց է: Մի կողմից՝ մենք ուզում ենք միջազգայնորեն մրցունակ ուղեղներ ունենալ, մյուս կողմից՝ ուզում ենք, որ նրանց չտանեն: Այս խնդիրը ծառացած է մեզ նման բազմաթիվ երկրների առաջ: Լուծումը հայտնի է, բայց իրականացնելն է դժվար և ժամանակատար: Ուզենք թե չուզենք, մենք պետք է առաջանցիկ տեմպերով զարգացնենք տնտեսության գիտատար ճյուղերը, որոնք ներկա աշխարհաքաղաքական պայմաններում կարող են դառնալ մեր տնտեսության վերելքի քարշիչները: Իսկ դա նշանակում է նաև աշխատատեղեր հենց նման մարդկանց համար:

-Ի՞նչ է Ձեզ տվել բանասիրական կրթությունը:

-Արցախում ծնված ու մեծացած մարդու համար, որտեղ հայկական շատ բան էր արգելված, Երևանում և այն էլ հայկական բանասիրականում սովորելն իհարկե շատ բան է տվել: Ուսումնառության տարիներին ես կարծես նորովի հայտնաբերում էի իմ Հայաստանը, պատմությունն ու մշակույթը, որոնք ինձ համար բացահայտվում էին նոր կողմերով և նոր խորքով: Ավելի մեծ բան դժվար է պատկերացնել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:16
Դեսպանը ասել է, թե ինչպես է Թուրքիան օգնել Ուկրաինային
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռազմանավերի անցման համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցների փակումը...
Աղբյուր` Panorama.am
19:02
Մայր Աթոռում կատարվել է Քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռից հայտնում են, որ այսօր կատարվել է Քահանայական ձեռնադրություն։ «Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
18:55
Սարատովի մարզում հնչած կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Երբ. Աննա Հակոբյանը խոսում է ինքնությունից ու գիտելիքից
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}