Րաֆֆի Հովհաննիսյանը ճանապարհին մտավ թանգարան, Մատենադարան, հանդիպեց Եվգենի Պետրոսյանին…
Կենտրոն վարչական շրջանում այսօր շրջայցի դուրս եկած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Մատենադարանի մոտ պատահաբար հանդիպեց Հայաստան ժամանած ռուսաստանցի մտավորականներին: Նրանց թվում էր նաև ծագումով հայ, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը, Ելենա Ստեպանենկոն, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում են հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ, ինչպիսիք են Միխայիլ Շվիդկոյը, Իրինա Ռոդնինան, Լևոն Օգանեզովը, Դմիտրի Խառատյանը, Նիկոլայ Սվանիձեն, Եվգենի Պետրոսյանը, Ելենա Ստեպանենկոն և այլոք:
Նրանք Հայաստան են եկել Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակության հետ:
Մոտենալով` Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց նրանց և վստահեցրեց, որ առաջիկա ընտրությունները լինելու են արդար և թափանցիկ: Նա շնորհակալություն հայտնեց նրանց` հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Իսկ մինչ այդ Հովհաննիսյանը հասցրեց այցելել Երվանդ Քոչարի թանգարան, Մատենադարան, այս պահին գտնվում է ՀՊՃՀ տարածքում:
Մինչ այդ նա հայտարարեց, որ պատրաստ է շնորհավորել Սերժ Սարգսյանին, եթե արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում նա ընտրվի ՀՀ նախագահ:
Հովհաննիսյանը դժգոհություն հայտնեց ընտրացուցակների «ոչ թափանցիկության» վերաբերյալ, ընդգծելով, որ ճշտումները պետք է ավելի վաղ կատարվեին: Թեկնածուն նաև կարծիք հայտնեց, որ առաջիկա նախագհահական ընտրությունները կընթանան երկու փուլով, երկրորդում, ըստ նրա, պայքարը կընթանա իր և գործող նախագահի միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա