Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը փոխվելու է իմ ընտրվելու դեպքում
«Իմ ընտրվելու դեպքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը փոխվելու է: Հարկ չէ, որ երկրի նախագահը լինի նաև ֆեդերացիայի նախագահ», - Երևանի կենտրոնում այսօրվա «բլից» քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` այցելելով նաև Շախմատի տուն: Այցելելով այն` նա զրուցեց սիրողական մրցաշարի մասնակիցների հետ:
Հարցին, թե արդյո՞ք նա խաղում է շախմատ, «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ «ոչ այնքան լավ, որքան մեր հավաքականը համալրող երիտասարդները»:
Նա նաև հավելեց, որ չի ցանկանա համեմատվել գործող և նախկին նախագահների հետ. «Կասեմ միայն, որ եթե շախմատային տախտակը հավասար է, ապա հաղթանակն էլ հնարավոր է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը` Մաշտոցի պողոտա – Կորյուն – Չարենց – Խանջյան – Տիգրան Մեծ ուղիով այցելեց նաև ՀՊՃՀ և ԵՊՀ, Ազգային գրադարանը` նվիրաբերելով այդ հիմնարկություններին իր որդու կողմից գրված ` Հովհաննիսյաննների ընտանիքի պատմության գրքերը:
Ճանապարհին նա մոտենում էր անցորդներին, բարևում, հարցնում առողջության մասին, զրուցում երիտասարդների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա