Զարգացումներ Չախալյանի շուրջ. Վրաստանի կառավարությունը հակադարձում է Սաակաշվիլիին
Վրաստանի պատիժների կրման և իրավական օգնության հարցերով նախարար Սոզար Սուբարին հակադարձել է երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ Վահագն Չախալյանի վերաբերյալ հայտարարություններին և երկրի ղեկավարին մեղադրել ստախոսության մեջ: Այս մասին հայտնում է «aspny.ge» կայքը:
Լրագրողների հետ զրույցում Սուբարին հայտարարել է, թե Վահագն Չախալյանը ազատ է արձակվել համաներման մասին հրամանագրով և նա իր պատիժը կրել է թեթև հանցագործության համար:
«Այդ հոդվածները ներառում են զենքի անօրինական կրումը, խուլիգանությունն ու հասարակական կարգի խախտումը: Համաներումը վերաբերել է թվարկված բոլոր հոդվածներին: Այս դեպքում խոսք չի կարող լինել ծանր հանցագործության մասին, ինչի մասին ազդարարում է նախագահը, Գոգա Խաչիձեն և Վանո Մերաբիշվիլին», - հայտարարել է վրացի նախարարը:
Սուբարին նաև հետաքրքրվել է, թե ինչու Չախալյանի նկատմամբ ժամանակին ծանր հանցագործություներ կատարելու մեղադրանքներ չի առաջադրվել, եթե, նախագահի պնդմամբ, ակտիվիստը հարձակվել է ոստիկանության վրա, եկեղեցի է թալանել, ներխուժել է համալսարան և հարձակվել դատարանում:
Հիշեցնենք, սրանից առաջ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին կտրուկ դատապարտել էր հայազգի ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատ արձակումը և նրան անվանել «վրաց պետականության թշնամի»:
Սաակաշվիլին Չախալյանին հռչակել էր ռուսական Պետական Հետախուզական վարչության գործակալ և մի շարք ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ վերագրել:
Ավելի վաղ, Չախալյանի ազատ արձակման կապակցությամբ դժգոհել էին Սաակաշվիլիի կուսակից, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, որ ևս ակտիվիստի ազատ արձակումը «հակապետական» էր հայտարարել:
Հիշեցնենք, վրացական իշխանությունները ձերբակալել էին Վահագն Չախալյանին դեռ 2008-ին, իսկ ահա 2009-ին նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու, խուլիգանության և զենքի պահպանման համար: Նախօրեին Չախալյանը Վրաստանի կառավարության հայտարարած համաներմամբ ազատ էր արձակվել:
Նախորդիվ՝
Վրաստանի նախագահը կտրուկ դատապարտել է Չախալյանի ազատ արձակումը
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիվիլին Չախալյանին Վրաստանի թշնամի է անվանել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները