Աշոտյան. Այս կրակոցները ուղղված էին իրականում բոլորիս դեմ, Հայաստանի դեմ
Հայրիկյանի վրա կրակելու փաստին արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա գնահատմամբ, ԱԻՄ առաջնորդի դեմ կրակոցներն ուղղված են բոլորիս դեմ:
«Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի լուրը հաստատվել է: Նենգ և ստոր արարք:Հուսամ, հանցագործն արագ կբացահայտվի և կձերբակալվի: Ոմանց հանգիստ չի տալիս ՀՀ Նախագահական ընտրությունների հանդարտ ընթացքը: Այս կրակոցները ուղղված էին իրականում բոլորիս դեմ, Հայաստանի դեմ:Առողջություն մաղթենք Պարույր Հայրիկյանին և աղոթենք իր համար»,-գրել է Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան