Հրանտ Բագրատյան. Պարույր Հայրիկյանը բարևում էր բոլորիդ
«Պարույրի մոտ էի։ Լավ էր։ Կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորիդ բարևում էր»,- քիչ առաջ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահափորձից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տեղափոխված Պարույր Հայրիկյանին այցելել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Հիվանդանոց են այցելել նաև նախագահի թեկնածուի մրցակիցները՝ Հրանտ Բագրատյանն,Րաֆֆի Հովհաննիսյանը, Արման Մելիքյանը:
Նախորդիվ՝
Կրակել են Պարույր Հայրիկյանի ուղղությամբ
Աշոտյան. Այս կրակոցները ուղղված էին իրականում բոլորիս դեմ, Հայաստանի դեմ
Ոստիկանապետ. Վարկածներ կան. բոլոր ուղղություններով մանրակրկիտ աշխատանք է տարվում
Հովիկ Աբրահամյան. Սա գնահատում եմ միտումնավոր քայլ
Հայրիկյանի քրոջ որդի. Հայրիկյանն անգիտակից պառկած էր