
Տ. Սարգսյան. Պետք է տրվի քաղաքական գնահատական
«Ես կարծում եմ, որ ամենաճիշտը այս պահին համբերությամբ զինվելն է, որովհետև ամենակարևորը Հայրիկյանի առողջական վիճակն է: Բժիշկները մեզ տեղակացրեցին, որ Հայրիկյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, և համապատասխան միջոցներ են ձեռնարկվում այդ ուղղությամ»,-ասաց հիվանմդանոցում գտնվող Տիգրան Սարսգյանը:
Նա նշեց, որ պետք է լինեն քաղաքական գնահատականներ: «Սա բոլորիս մտահոգող հարց է և համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք, որպեսզի բացահայտենք հանցագործներին»: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, հանցագործության դրդապատճառները կարող են տարբեր լինել, և սա հարված է իշխանության դեմ:
Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի խոսքով, վիրահատության անհրաժեշտություն չկա: Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: