Անդրիաս Ղուկասյանը կոչ է արել Հայրիկյանին դիմել ՍԴ` նոր ընտրություններ նշանակելու պահանջով
Հացադուլի մեջ գտնվող Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, որում նշվում է հետևյալը.
«Հարգելի պարոն Հայրիկյան,
Կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը ևս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովելու ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության և ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, և Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում:
Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաև մեր երկրում ազատ և արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չէ, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների և ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն:
Ես կոչ եմ անում Ձեզ դիմել Սահմանադրական դատարան` նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետևելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից և մինչև նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել, չթույլատրել, որ ընտրակաշառք բաժանող և հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունն ապահովող ճանապարհը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին