ԵԱՀԿ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույց. Ոչ բոլոր թեկնածուներն են ներկայացրել ընտրարշավի ֆինանսավորման հայտարարագրեը
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Հայաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքը: Ստորև ներկայացնում ենք զեկույցից որոշ հատվածներ`
• ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվել է հունվարի 21-ին և այն հանգիստ է: Գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավն ավելի նկատելի է, թեև մի քանի այլ թեկնածուներ ևս ակտիվ քարոզարշավ են իրականացնում: Հունվարի 31-ին կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա, վերջինս վիրավորվել է: Իշխանությունները հետաքննում են հանցագործությունը:
• Չնայած նրան, որ իշխանության մարմինները հայտարարել էին ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան ընտրությունների անցկացման մտադրության մասին, քարոզչական գործունեության և պետական գործառույթների միջև տարբերությունը տարանջատված չէ, անգամ այն դեպքում, երբ պաշտոնյաներն արձակուրդ են վերցնում ` քարոզարշավին մասնակցելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները տեղեկացնում են նաև գործող նախագահի նախընտրական գրասենյակների` պետական և տեղական մարմինների շենքերում տեղակայման դեպքերի մասին:
• Թեկնածուները պետք է բանկային հաշիվ բացեն քարոզարշավի հետ կապված բոլոր գործարքների համար և կանոնավորապես զեկուցեն իրենց քարոզարշավի ֆինանսական միջոցների վերաբերյալ: Այնուամենայնիվ, ոչ բոլոր թեկնածուներն են բացել բանկային հաշիվներ կամ ներկայացրել իրենց առաջին ընտրարշավի ֆինանսավորման հայտարարագրերը: Այս բացթողումներ հաստատված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: ԿԸՀ-ն նաև որոշում է ընդունել, համաձայն որի` նախընտրական շտաբերի վարձակալությունը չի ներառվում քարոզարշավի ծախսերի մեջ և, հետևաբար, այդ ծախսերի վերաբերյալ չի զեկուցվում:
• Ընտրությունների վարչական նախապատրաստությունը տեղի է ունենում օրենքով սահմանված ժամկետների համաձայն: ԿԸՀ-ն շարունակում է աշխատել բաց և թափանցիկ ձևով:
• Տեղամասային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) կազմավորվել են հունվարի 24-ին, սակայն ոչ բոլոր կողմերն իրավունք ունեն դա անել` յուրաքանչյուր ՏԸՀ-ում առաջադրել սեփական անդամին: ՏԸՀ-ի անդամներին նախապատրաստում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը:
• ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզայի վարչությունը հայտարարել է, որ հունվարի 29-ին, ընդհանուր առմամբ, գրանցված ընտրողների թիվը մոտավորապես 2.5 միլիոն է:
• Ոստիկանությունը ձեռնարկել է կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են ընտրացուցակների արդիականացմանն ու ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը` պարզելու ընտրացուցակների տվյալները:
• ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ԶԼՄ-ների մոնիտորինգի սկզբնական արդյունքները ցույց են տալիս, որ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է քաղաքական և ընտրություններին առնչվող տեղեկատվությունը: ԶԼՄ-ները պարբերաբար լուսաբանում են մասնակիցներին, հեռուստաալիքների մեծ մասում գերիշխում են հիմնականում գործող նախագահը և նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Բոլոր թեկնածուներն օգտվում են անվճար եթերաժամերից:
• ԿԸՀ-ն և դատարանները ստացել են սահմանափակ բողոքներ, որոնցից շատերը մերժվել են կամ հայտարարվել անընդունելի: ՀՀ Գլխավոր դատախազությունը սկսել է հասարակական քարոզարշավ` քաջալերելով քաղաքացիներին՝ տեղեկացնելու ընտրակաշառքների և դրանց հետևանքների մասին:
• ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ԸԴԱ-ի՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի սկզբնական արդյունքները ցույց են տալիս, որ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է քաղաքական և ընտրություններին առնչվող տեղեկատվությունը:
• Քարոզարշավի մասին լուսաբանումները սկսվել են հենց պաշտոնական քարոզարժավի մեկնարկից հետո` երեկոյան նորությունների, տարբեր հարցազրույցների և գովազդի տեսքով: Դիտարկման տակ գտնվող լրատվամիջոցները, հիմնականում ներկայացրել են թեկնածուների մասին տեղեկատվություն, իսկ էլեկտրոնային ու տպագիր մամուլը և հեռարձակվող ԶԼՄ-ները, ինչպիսիք են Երկիր Մեդիան և Ազատություն ռ/կ-ը, հանդես են եկել նաև որոշ քննադատական մեկնաբանություններով և վերլուծություններով:
• Նախընտրական քարոզարշավի առաջին երկու շաբաթների ընթացքում դիտարկման տակ գտնվող լրատվամիջոցները ներկայացրել են թեկնածուների: Միևնույն ժամանակ լրատվամիջոցներում ավելի շատ անդրադարձ է եղել Ս. Սարգսյանի և Ռ. Հովհաննսիյանին:
• Լուսաբանումները ավելի շատ ուղղված են եղել անցկացվող միջոցառումներին և քարոզարշավներին, քան ինչ-որ քաղաքական ծրագրագրերին կամ դիսկուրսներին:
• Դիտարկման տեղ գտնվող հեռուստաընկերություններն ավելի համեստ բաժին են հատկացրել քաղաքական լուրերին, որոնք անդրադառնում են իշխանություններին:
• Թեև Հանրային Ռադիոն տվել է հավասարակշռված հաշվետվություն թեկնածուների մասին, Հանարային Հեռուստաընկերութունը իր հեռուստադիտողներին լուսաբանել է տարբեր թեկնածուների քարոզչական գործողությունները, քարոզարշավի ընթացքում Հանրային Հեռուստաընկերությունը սկսել է նաև Թոք շոու «հարցազրույց», որը նախատեսում էր հրավիրել բոլոր թեկնածուներին հարցազրույցի: Միևնույն ժամանակ Հ1-ն իր վերլուծական «Տեսանկյուն» ծրագրով կողմնակալություն էր դրսևորում ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև որոշ թեկնածուների հանդեպ:
• Երկուսն էլ` Հ1-ը և Հանրային Ռադիոն մինչև այժմ իրենց իրավական պարտավորույուների սահմաններում պահպանել են բոլոր մասնակիցների անվճար խոսելու ժամանակը:
• Ս.թ հունվարի 31-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակայնորեն ներկայացրել է մոնիտորինգի առաջին փուլի արդյունքները: Հանձնաժողովի մեկնաբանումը ներառում է և հեռուսատեսության և ռադիոյի հեռարձակման պայմանները: Ըստ մոնիտորինգի արցունքների` մինչ այժմ ԶԼՄ-ների հետ կապված բողոքներ չեն արձանագրվել:
Նախորդիվ` ԱՊՀ դիտորդական խումբը հրապարակել է մանրամասներ ընթացող քարոզարշավից. անդրադարձ կա նաև Հայրիկյանի դեմ մահափորձին