Հայաստանի ու Վրաստանի ԱԳ նախարարները կպահպանեն պարբերական հանդիպումների ավանդույթը
Երեկ Վրաստանում հանդիպել են Հայաստանի ու Վրաստանի արտաքին գործերի նախարարները: Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունների ընթացքում շարունակվել է մեկ ամիս առաջ Երևանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հայ-վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են այս տարվա հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում կայացած հանդիպմանը և երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Նախարարներն անդրադարձել են հայ-վրացական օրակարգային հարցերին և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձևաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարևորել են վերջին տարիներին ձևավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում