Թուրքիան առաջարկում է Հայաստանին ներգրավել տրանսպորտային խոշոր նախագծերում. Հուրիյեթ Դեյլի Նյուզ

Թուրքական անգլիալեզու «Հուրիեթ Դեյլի Նյուզ» պարբերականը, հղում անելով դիվանագիտական անանուն աղբյուրներին, գրում է, թե Թուրքիան առաջարկել է ներգրավել Հայաստանին Եվրոպան Ասիային կապող իր խոշոր տրանսպորտային նախագծերում, այն դեպքում, եթե քաղաքական կամք ցուցաբերվի և հստակ առաջընթաց արձանագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Նշվում է, թե ծրագրի իրականացման արդյունքում տարածաշրջանի բոլոր երկրները հաղթողի կարգավիճակում կհայտնվեն:

«Մենք փորձում ենք ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: 2012 թ-ի նոյեմբերին Մինսկի խմբին ենք ներկայացրել «Ինտեգրման տրանսպորտային միջանցքներ նախագիծը», որը կարող է իրականացվել բացառապես խաղաղ պայմաններում, երբ, հայկական զինուժը լքի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները», - պարբերականի հետ զրույցում հայտնել են թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Նշվում է, թե առաջարկը ենթադրում է հարաբերությունների լիակատար կարգավորում ինչպես Թուրքիայի և Հայաստանի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, նոր նախաձեռնության արդիականության համար հիմք են հանդիսացել ինչպես հայ-թուրքական արձանագրությունների սառեցված վիճակը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հաստատված փակուղին, որը, թուրքական կողմի դիտարկմամբ, հանդիսանում է Հարավային Կովկասում կայունության հաստատման և բարգավաճման հիմնական խոչընդոտը:

«Նախագիծը դրական արձագանք է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրների կողմից: Մենք հստակեցրել ենք, որ ծրագիրը նպատակ ունի խաղաղության հեռանկարներ ստեղծել` ի շահ ներգրավված բոլոր կողմերի”, - նշել են աղբյուրները:

Պարբերականի հաղորդմամբ, առաջարկված տրանսպորտային նախագիծն իրականացվելու է երկու փուլուվ: Առաջինը ենթադրում է Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանի Դաշնությունը իրար կապող երկաթուղային գծերի վերանորոգման և նորերի կառուցման աշխատանքներ: Մինչ տարվա վերջ ավարտին հասցվող Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շահագործման հետ մեկտեղ հնարավոր է թեթև վերանորոգումից հետո գործարկել նաև հայ-թուրքական երկաթուղին: Դրան զուգահեռ դիտարկվում է նոր ժամանակակից երկաթուղու կառուցումը երկու երկների միջև, որը կարող է թափ հաղորդել առևտրաշրջանառությանն ու մարդկանց հոսքը:

«Ակնհայտ է, որ ծրագրում ենք կառուցել նաև նոր լոգիստիկ կենտրոններ, երկաթուղային ուղիների երկայնքով նոր բնակավայրեր, որոնք կարող են դառնալ տարածաշրջանային նոր հանգույց: Ծրագրի միակ նպատակն այս տարածաշրջանում տնտեսական վերելք ապահովելն է` ի շահ բոլոր երկրների ու նրանց ժողովուրդների բարգավաճման», - գրում է թերթը, վկայակոչելով աղբյուրները:

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, թե հաշվի առնելով Կովկասից դուրս գտնվող տարածաշրջանների աճող տնտեսական հեռանկարներն ու դրանց ռազմավարական կարևորությունը, թուրքական տրանսպորտային նախագիծը նպատակ է հետապնդում ներգրավել Հարավային Կովկասի երկրներին Եվրոպան Ասիային կապող ծրագրերում: Լոնդոնի և Պեկինի միջև տրանսպորտային ուղին հնարավոր կդառնա Մարմարայի նախագծի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավարտից հետո, մինչդեռ տարածաշրջանում քաղաքական իրավիճակը կարգավորելու դեպքում հնարավորություն կընձեռվի Հայաստանին ևս միանալ աճող ռազմավարական նշանակություն ունեցող նշյալ նախագծերին:

Պարբերականի հաղորդմամբ, Ադրբեջանը ևս տեղեկացված է թուրքական նախաձեռնության մասին: Ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը թուրքական թերթին, մասնավորապես, հայտնել է. «Նրանք գիտեն, մենք ինչ ենք ակնկալում: Մենք հստակ ասել ենք, որ այս նախագիծը հնարավոր կլինի իրագործել միայն, եթե Հայաստանը խաղաղության հաստատմանն ուղղված քայլ ձեռնակի»:

Նշվում նաև, թե հայկական կողմը մինչ օրս անտարբերություն է ցուցաբերել նախաձեռնության նկատմամբ, և Մինսկի խմբի միջոցով որևէ պաշտոնական արձագանք չի ներկայացրել:

Հոդվածի վերջում նշվում է, թե Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո Թուրքիան, այնուհանդերձ, չի ակնկալում Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական մոտեցման կտրուկ փոփոխություն: «Մինչ 2015 թ-ը հայկական վարած քաղաքականության մեջ էական փոփոխություններ չենք ակնկալում», - հայտնել են դիվանագիտական աղբյուրները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}