Մահմուդ Ահմադինեժադը Ուգո Չավեսի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով մեկնել է Վենեսուելա
ԻԻՀ նախագահը Ուգո Չավեսի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով մեկնել է Վենեսուելա:
Այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Կարակաս կատարած այցի ընթացքում Մահմուդ Ահմադինեժադին ուղեկցում են ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, նախագահի խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշային և փոխնախագահ Միրթաջ Էդդինին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան առթիվ նախօրեին ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցավակցական ուղերձ էր հղել, իսկ կառավարության որոշմամբ՝ երկրում սուգ էր հայտարարվել:
Նախորդող տեղեկատվություն՝
Մահմուդ Ահմադինեժադ. Հուգո Չավեսը Հիսուս Քրիստոսի ուղեկցությամբ կվերադառնա և կօգնի մարդկությանը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում