Քաղաքական 13:45 16/03/2013

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ 1. Առաջընթացի ուղին միֆերից ձերբազատումն ու կոմպրոմիսներն են

Հրապարակային հացադուլն անընդունելի է ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ քրիստոնեական արժեհամակարգի տեսանկյունից

Արմեն Մինասյան - Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հացադուլ է հայտարարել: Արդյոք հացադուլը քաղաքական պայքարի գործի՞ք է, և արդյո՞ք նման ուլտիմատիվ հարցադրումը նրան փակուղի չի՞ տանում:

Հրաչ Գալստյան - Կա հարցի նախապատմությունը՝ հենց քվեարկության օրվա գիշերը, երբ թեկնածուներից մեկը, իսկ ավելի ստույգ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը հաղթած թեկնածու է: Դրանով իսկ արդեն քաղաքական մանևրի և, ընդհանրապես, բուն քաղաքականության սահմանները շատ նեղացան: Քաղաքականությունն, ի վերջո, կոմպրոմիսների արվեստ է, ավելին՝ կոմպրոմիսը քաղաքականության բուն էությունն է:
Լավ, ասենք, հաղթած թեկնածու է: Սեփական հաղթանակը պե՞տք է ինչ-որ բանով ամրապնդվի: Այն, որպես կանոն, ամրապնդվում է քաղաքական հարթությունում, իրավաքաղաքական հարթությունում և զուտ իրավական հարթությունում: Այն գործողությունները և այն շփոթմունքը, որ կար Րաֆֆի Հովհաննիսյանի և իր մերձավորների մոտ հենց սկզբից, ցույց տվեցին, որ բոլոր երեք հարթություններում էլ խնդիրներ կան. մարդիկ չեն պատկերացնում` «ես եմ հաղթել» թեզը ինչպես պետք է ամրապնդվի քաղաքական հարթությունում, կամ իրավաքաղաքական հարթությունում, ասել է թե՝ տվյալ պետության շրջանակներում: Տվյալ պետություն ասելով՝ նկատի ունեմ պետություն-հասարակություն, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների ողջ համակարգը: Նույնն էր՝ զուտ իրավական պրոցեդուրաների շրջանակներում:
Սկսվեց բավականին քաոտիկ գործողությունների մի շղթա, և մարդիկ սկսեցին հարցեր տալ` լավ, իսկ ի՞նչ ենք անում: Ինչ-որ բան պետք է անել, չէ՞, որպեսզի ինչ-որ ձևով ամրագրվի հայտարարված հաղթանակը, այն իրացված փաստ և իրողություն դառնա: Րաֆֆի Հովհաննիսյանն անընդհատ պնդում էր, որ իրեն ոչինչ պետք չի, իրեն պետք է «ընդամենը» այդ իրավունքի ճանաչում, ընդ որում՝ բոլոր այդ հարթություններից դուրս: Հենց այնպես՝ «հայավարի» կամ «տղամարդու պես», ինչպես ինքն է սիրում ասել: Իրեն պետք է իր նախագահական իրավունքների ճանաչում:

Արմեն Մինասյան - Փորձագետներն, իմիջիայլոց, դա ձևակերպեցին որպես ծրագրի բացակայություն, և դա թե հրապարակում, թե հարթակում իր կողքին կանգնած մարդկանց, կարծես, անհանգստացրեց:

Հրաչ Գալստյան - Այո: Եվ այդ անհանգստությունը «երևի» ինչ-որ ձևով վերջապես փոխանցվեց նաև հենց Րաֆֆի Հովհաննիսյանին: Բավականին դժվարությամբ և ուշ, բայց այնուամենայնիվ փոխանցվեց: Սա, ի դեպ, նույնպես խնդրահարույց է՝ կարևոր ազդակները դժվարությամբ են ընկալվում և դրանց ադեկվատ պատասխաններ չեն մշակվում, կամ էլ մշակվում են ուշացումով:
Ինչևիցե, 10 օր առաջ նա հայտարարեց, թե կլինի «ծրագրային բեկումի» հանրահավաք: Իրեն հատուկ մանվածապատ ոճով հայտարարեց, որ ծրագրային ինչ-որ բան լինելու է, այնուամենայնիվ: Արդեն իսկ տարօրինակ էր նման բան լսելը, որովհետև ծրագիրը հենց այնպես չի ծնվում: Դա գործողությունների որոշակի տրամաբանություն է: Այնպես չէ` որ մինչև այս ժամը, այս կետը քաոտիկ են գործել, դրանից հետո կսկսեն գործել ինչ-որ ծրագրի շրջանակներում: Այդպես չի լինում «բնության մեջ» ու ոչ էլ հանրային պրոցեսներում: Գոյություն ունի տրամաբանություն՝ գործողությունների, հասկացությունների, իմաստների, քաղաքական լեզվի տրամաբանություն: Այդ տրամաբանությունը մինչ այդ հայտարարությունը գոյություն չուներ, բայց այնուամենայնիվ բոլորը սպասում էին ինչ-որ հրաշքի՝ որ կարող է և հանկարծ ծրագիր հրապարակվի: Մի մասը սպասում էր՝ զուտ պրոֆեսիոնալ հետաքրքրություններից ելնելով, ինչպես ես, մյուս մասը սպասում էր հույսով, որ, ինչ-որ բան կփոխվի, ի վերջո, և մարդկանց կբացատրվի՝ ի՞նչ անել:
Եվ եկավ հայտնի հանրահավաքի օրը, որտեղ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ, ու հրապարակեց «ծրագրային բեկման» դրույթները: Հնչեց երկու առանցքային հասկացություն: Մեկը` «…իմ դիակի վրայով…», մյուսը` «ես հացադուլ եմ անում…»:
Հացադուլի նպատակը կրկին շատ մանվածապատ էր ձևակերպված: Իրականում իր փոխարեն ձևակերպում են մեկնաբանողները. ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է հետևյալը` որ ընտրված թեկնածուն չպետք է երդվի ու նման այլ բաներ:

Արմեն Մինասյան - Իսկ ո՞րն է նրա նպատակը:

Հրաչ Գալստյան - Ես փորձել եմ ռացիոնալ միտք դուրս բերել պարոն Հովհաննիսյանի մանվածապատ նախադասություններից ու հետևյալ միտքն եմ գտել՝ «հացադուլ եմ անում, որովհետև ուզում եմ Հայաստանի նախագահ դառնալ»: Այսինքն` դարձյալ մերժելով բոլոր վերը բերված հարթությունները` քաղաքական, իրավաքաղաքական և զուտ իրավական, մարդն ուզում է նախագահ հռչակվել… Ու փաստացի նոր մի բան է հայտնագործում քաղաքական մրցակցության պատմությունում՝ որ հացադուլը կարող է դառնալ քաղաքական մրցակցության գործիք: Եթե սրան էլ գումարենք «իմ դիակի վրայով» արտահայտությունը, ապա պատկերը ամբողջական է դառնում: Բարոյական ազդեցության գործիքները, միստիկ ինչ-որ բաներ դառնում են քաղաքական մրցակցության գործիք, ինչն, ի դեպ, հենց նույն բարոյականության ու էթիկայի տեսանկյունից լուրջ կոլլիզիաների պատօառ է դառնում:

Արմեն Մինասյան - Երկրորդ հասկացության կիրառման նպատակն ինչպիսի՞ն է:

Հրաչ Գալստյան - «Իմ դիակի վրայով». երբ այս բառերը հնչել են քաղաքական գործչի շուրթերից, մենք ուզենք թե չուզենք, նախ պետք է փորձենք ասվածն ընկալել որպես քաղաքական ծրագիր: Ասել է թե` ինքը պատրաստակամ է դիակ դառնալ: Իսկ եթե, այնուամենայնիվ, մոռանանք, որ քաղաքական գործիչ է դա ասել, այն կարող ենք դիտել որպես մետաֆորա:
21-րդ դարում բոլորի աչքի առաջ, հրապարակում կանգնած դիակ չեն դառնում: Քրիստոնեական բարոյականությունը և էթիկան դա թույլ չեն տալիս, չեն ընդունում: Քրիստոնեական ավանդույթը սա չի ընդունում: Սա շահիդիզմին բնորոշ երևույթ է: Ես առայժմ չեմ խոսում` սա քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքական չէ: Ես դեռ խոսում եմ զուտ իմաստների մասին: Դիակ չեն դառնում՝ քաղաքական ծրագիր իրացնելու համար: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը, խելամիտ մարդ լինելով, կարծում եմ, դա պետք է իմանար: Եվ վստահ եմ՝ գիտի այս մասին: Այսինքն` «իմ դիակի վրայով» բառերը, եթե դրանք զուտ քաղաքական համատեքստում են հնչում` չլինելով քաղաքական լեզու, ըստ էության, օդի դատարկ տատանում է և ոչ ավել: Պատրաստվում է ինքնահրկիզվե՞լ, ի՞նչ է լինելու, պատրաստվում է որևէ ա՞յլ ճանապարհով ասածն անել… Սա արդեն աբսուրդի թատրոնից է: Անգամ ոչ թե քաղաքականությունից, այլ ռացիոնալ իմաստների և գործողությունների դաշտից շատ ու շատ հեռու:
Եվ մյուսը` «հացադուլ եմ անում»` նախագահ դառնալու պահանջով: Հացադուլը ծայրահեղ միջոց է: Այո՛, օգտագործվել է նաև քաղաքական նպատակներով: Առավելապես 20-րդ դարի քաղաքական պատմությունից մեզ նման փաստեր են հայտնի: Բայց յուրաքանչյուր դեպքում հացադուլը օգտագործվել է որպես բարոյական զենք ինչ-որ մարդկանց կամ մարդկանց խմբերի տառապանքներից ազատելու համար, ու ոչ թե սեփական քաղաքական ամբիցիաները իրացնելու համար: Հացադուլը չի կարող լինել քաղաքական մրցակցության գործիք, ու եթե փորձում ես օգտագործել հենց այդ նպատակով, հատում ես ընկալելի լինելու սահմանը, նույն բարոյականության ու էթիկայի սահմանը, ինչպես արդեն ասել եմ վերը:

Արմեն Մինասյան - Բայց չէ՞որ նա հայտարարել է այլոց խնդիրը լուծելու պատրաստակամության մասին. ասում է` պետք է «ժողովրդի հաղթանակն ամրագրենք»:

Հրաչ Գալստյան - Ո՞վ է այդ ժողովուրդը: Այն հինգ, տաս, տասնհինգ, քսան հազարը, որ գալիս են հանրահավաքների, այն կես միլիո՞նը, որ նրան ձայն են տվել… Իսկ մնացածներն ի՞նչ՝ ժողովուրդ չե՞ն, ես ժողովուրդ չե՞մ, մյուսը ժողովուրդ չի՞: Չկա այդպիսի հասկացություն` ժողովուրդ: Քաղաքականության մեջ դա զուտ էմոցիոնալ մի բան է, և ոչ ավել: Երբ խոսում ես ժողովրդի անունից, ուրեմն խոսում ես ոչ մեկի անունից ու ասելիք էլ չունես: Սա նույնպես բարոյականության և էթիկայի, առավել ևս քրիստոնեական բարոյականության և էթիկայի հետ լուրջ խնդիրներ ունեցող հարց է: Հիմա հարցի մյուս կողմը` «իմ դիակի վրայով» և «հացադուլ եմ անում» (հայտնի պահանջով)՝ արդյո՞ք մենք կարող ենք դիտել որպես քաղաքականության շարունակություն: Իհարկե` ոչ:
Սա առաջին հերթին քաղաքականության մերժում է: Երբ քաղաքականության լեզվից դուրս ես գալիս այլ լեզու (միստիկության և նաև՝ աղանդավորության լեզու), ուրեմն մերժում ես քաղաքականությունը, համարում ես, որ քաղաքականությունը պարտվել է: Կես միլիոն մարդ քեզ ձայն է տվել: Ունես փոքր թե մեծ թիմ, փորձ ես անում տարբեր քաղաքական ուժերի հետ փոխհարաբերությունների մեջ մտնել ու հիմա հրապարակում կանգնած մերժո՞ւմ ես, ժխտո՞ւմ ես քաղաքականությունը: Աբսուրդի թատրոնի շարունակությունն է սա:

Արմեն Մինասյան - Վերադառնանք հացադուլին: Որքանո՞վ է այդ ծայրահեղ քայլն արդարացված:

Հրաչ Գալստյան - Ես ոչինչ չունեմ ասելու հացադուլի հետ կապված: Հացադուլի որոշումը ծանր որոշում է, անձնական խիզախություն պահանջող որոշում է, ես ինքս ժամանակին երկու անգամ հացադուլ եմ արել: Դա ծանր բան է և հացադուլի որոշումն էլ ծանր է: Որովհետև դու գիտես, որ պատրաստակամություն ես հայտնել քեզ վնասելու: Դա իսկապես ծանր որոշում է: Սա պարզ է, բայց բարոյականությանը ու էթիկայի հետ (քաղաքական լեզվի շրջանակներում) կապված հարցեր էլ կան, այնուամենայնիվ, առավելապես սա վերաբերում է «իմ դիակի վրայով» մտքին: Քաղաքականության հետ սա որևէ առերեսում չունի: Աղանդավորության հետ՝ այո՛ ունի: Հնարավոր է մի որոշ ժամանակ անց աղանդ ստեղծվի, որ այս հիմքով ծեսեր ունենա՝ չգիտեմ:
Կատարվածն ադեկվատ ընկալեցին բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք ինչ-որ ձևով փոխհարաբերվում էին պարոն Հովհաննիսյանի հետ: Բոլորը տարակուսանք են հայտնել` կապված այս որոշման հետ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանն այս քայլով նաև զրոյացնում է այն քաղաքական փորձը, որը կուտակվել է այդ փոխհարաբերությունների ընթացքում:
Բնականաբար, կան մարդիկ և խմբեր, որ այս ֆոնին ուզում են սեփական ինչ-ինչ դիվիդենտներն ունենալ: Որքան էլ տարօրինակ է, դա, առաջին հերթին, վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամոտ շրջապատին: Խրոխտ հայտարարություններ են անում, խրոխտ ելույթներ են ունենում, ծրագրեր են հռչակում` թե՝ ահա՛ Ր. Հովհաննիյանը, հեռու իրենից, եթե մեռնի, բոլորը կկանգնեն ծանր փաստի առաջ: Գիտե՞ք ինչ է ստացվում` իսկը Ժիրինովսկու ասածն է` «ես սպիտակ կոստյումով դուրս կգամ բեմ, իսկ մյուսները կղկղանքի մեջ կլինեն»: Շատ տխուր է, ավելի քան տխուր մի երևույթ:
Մյուս խումբը, որ փորձում է այս իրավիճակից դիվիդենտներ ունենալ, «պրոֆեսիոնալ ակտիվիստների» խումբն է: Ինչու՞ եմ ասում պրոֆեսիոնալ (քաղաքացիական) ակտիվիստներ, որովհետև այս մարդկանց, իբրքաղաքացիական ակտիվիզմը վճարվում է: Լեգալ ձևով է վճարվում, հարցը դա չէ, բայց վճարվում է: Իրենք վճարվում են՝ մարդիկ հենց սրանով են վաստակում: Ահա՛, պրոֆեսիոնալ ակտիվիստների այդ խումբը առավել ոգևորված, քան թե դրանից առաջ էր, մեջտեղ է ընկել և մարդիկ ուզում են իրենք էլ իրենց դիվիդենտներն ունենալ:
Այսինքն` երկու խումբ, որ պետք է դեմ լինեին հացադուլին ու նաև «իմ դիակի վրայով» իմաստի ներմուծմանը, մի կողմ քաշվեին ու բան ու գործ թողած ամբողջ օրը խնդրեին, որ պարոն Հովհաննիսյանը քիչ կորուստներով դուրս գա իրավիճակից, որպեսզի՝ մեկը կարողանա զբաղվել քաղաքականությունով, իսկ մյուսը՝ քաղաքացիական իրական հարթությունում իրացվի, աշխատում է իրացնել կարճաժամկետ հեռանկարով դիվիդենտներ ստանալու տակտիկան:
Ես շատ հազվադեպ եմ իմ պրոֆեսիոնալ բառարանում օգտագործում «դառնացնել» բառը և նման՝ վերաբերմունք արտահայտող այլ բառեր նույնպես, բայց այս անգամ կօգտագործեմ: Կօգտագործեմ, որովհետև մարդու նկատմամբ իմ գնահատականները ստիպված եմ լինում վերանայել նման դեպքերում: Պատահական չէր, որ հենց քվեարկության գիշերը ես նստեցի և գրեցի արժեքների բուրժուացման մասին մի փոքր նյութ: Դա մեծ աշխատություն է՝ ես փոքրիկ «մզվածք» եմ արել: Այսինքն` սա այն դեպքն է, երբ արժեքներն ու ինքնությունը, սուբյեկտությունը և գործողությունը դադարում են մեկը մյուսի հետ փոխկապված լինել: Ցավոք սրտի, ճիշտ եմ դուրս եկել՝ դա անելով, որովհետև հենց նման մի բան ենթադրում էի, եթե անկեղծ լինեմ: Նման զարգացումներ ենթադրում էի և փորձում էի իմաստների լեզվով դա արտահայտել:

Շարունակելի…

Հաջորդիվ՝
ԽՈՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ 2. Ընդդիմության դաշտում բոլորը Րաֆֆիի մրցակիցներն են, այլ ոչ` դաշնակիցները

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ 3. Քաղաքական ուժերն ավելի պատասխանատու պետք է դառնան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}