ԽՈՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ 3. Քաղաքական ուժերն ավելի պատասխանատու պետք է դառնան

Արմեն Մինասյան - Գանք արդեն հետերդմնակալության շրջան: Ի՞նչ կարելի է ակնկալել կառավարման երկրորդ շրջանում: Ստեղծված իրավիճակում իշխանությունը, կոնկրետ Սերժ Սարգսյանը, եթե ռացիոնալ տեսանկյունից նայենք, ի՞նչ գործողությունների կարող է դիմել:

Հրաչ Գալստյան - Ես ուզում եմ լայնացնել հարցի շրջանակը: Հայաստանում կան շատ կայուն մի քանի միֆեր: Առաջինը, աշխարհի ուժեղներին՝ չգիտեմ՝ ամերիկաներին, եվրոպաներին, Ռուսաստանին, ձեռնտու է ունենալ թույլ Հայաստան, Հայաստանի թույլ ղեկավարություն, դրա համար էլ նրանք պատրաստակամ են ճանաչել թույլ իշխանությանը, որպեսզի հետո կարողանան իրենց կամքը թելադրել:

Արմեն Մինասյան - Իսկ ի՞նչ է՝ որևէ մեկը հետաքրքրված է ուժեղ Հայաստանով:

Հրաչ Գալստյան - Ինձ ծիծաղելի է այս միֆի այդպիսի կայուն գոյությունը: Ասենք, վերցնենք Ղարաբաղի կամ Թուրքիայի հետ փոխհարաբերությունների հարցը, որոնք կարևորագույններից են մեր համար: Ես 20 տարուց ավել Ղարաբաղի հարցի և հայ-թուրքական փոխհարաբերությունների հետ կապված մոնիտորինգ եմ անում: Շատ հետաքրքիր, սպասվող ու տրամաբանական մի երևույթ եմ նկատել, որը երևի շատերը աբսուրդ կհամարեն: Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված բոլոր ճգնաժամային իրավիճակներում աշխարհը, եթե մետաֆորիկ արտահայտվեմ, «մատը դրել է կշեռքի մեր կողմի նժարին», որպեսզի կարողանա հավասարակշռություն ապահովել:
Աշխարհին պետք չէ չհավասարակշռված այսպիսի մի տարածաաշրջան, որտեղ այսօր անլուծելի երևացող շատ խնդիրներ կան, այդ թվում նաև մեր խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը: Հայաստանը այսպես թե այնպես հավասարակշռություն է ստեղծում: Եթե Հայաստանը թույլ լինի, ապա հնարավոր զարգացումների վեկտորները կարող են անկանխատեսելի ու անկառավարելի դառնալ: Ինչպե՞ս կզարգանա իսլամական գործոնը և ո՞ր վեկտորով կհասնի, ասենք, Ռուսաստանի հարավ: Կամ, ասենք, թուրքական ազդեցությունը ի՞նչ վեկտորով ու՞ր կգնա: Այդ մասին ոչ ոք չի իմանում, երևի անգամ Թուրքիայում լավ չեն իմանում:
Իսկ Հայաստանը հավասարակշռություն է ստեղծում, և աշխարհը շահագրգռված է այդ հավասարակշռությունը պահելով, այսինքն՝ աշխարհը շահագրգռված է, որպեսզի ուժեղ Հայաստան լինի: Շահագրգռված են, որ Հայաստանը ուժեղ լինի նաև այն տեսանկյունից, որ այդ պարագայում ավելի քիչ ռեսուրսներ են ծախսվելու հավասարակշռություն պահելու համար:

Արմեն Մինասյան - Նաև Ռուսաստանը՞:

Հրաչ Գալստյան - Նույնը վերաբերում է Ռուսաստանի նեոիմպերիալիզմի հետ կապված միֆին՝ այ սա ռուսամետ է, իսկ սա ուզում է Հայաստանը «ծախի Ռուսաստանին», այ սա կարգին տղա է, ուզում է անկախություն, ուզում է, որ բոլոր մեծերը մեզ հետ խոսեն ինչպես հավասարը հավասարի հետ:
Հարց: Մենք Ռուսաստանի ինչի՞ն ենք պետք, որպեսզի նա մեզ համար ամբողջական պատասխանատվություն վերցնի, իսկ ամբողջական վերահսկողությունը դա նաև ամբողջական պատասխանատվություն է: Դա ռեսուրսների հսկայական ծախս է ենթադրում: Ռուսաստանին պետք է, որ կարողանա իր շահերն այստեղ արտահայտել և պահպանել՝ այսքանը: Եվ դա բնական է, որովհետև այդ բնական շահերը ձևավորվել են դեռ 17-18-րդ դարերից սկսած: Դա մի օրում չի փոխվում: Ռուսաստանի ոչ մի իշխանություն ու կառավարություն չի կարող մի օրում շահերի վեկտորը փոխել՝ ասել, գիտեք ինչ, այսօր փոխում ենք, այսօր մեր գլխավոր ուղղությունը սա է, իսկ մյուս բոլորի մասին մոռանում ենք: Կան բնական կապեր, կան անվտանգության հետ կապված հարցեր և այլն: Ու այդ բոլորը ձևավորվել է արդեն այս ձևով: Այո, դրանք փոփոխվում են, բայց մեկ օրում չեն կարող փոխվել:

Արմեն Մինասյան - Իսկ որքանո՞վ է միֆականացված Ռուսասանից Հայաստանի կախվածության մասին թեզը:

Հրաչ Գալստյան - Ինձ համար մեկ ինդիկատոր կա, թե մեր ղեկավարությունը, մեր կառավարությունները ինչքանո՞վ են, ասենք, «Ռուսաստանի տակը», Ռուսաստանի «նեոգաղութը»: Դա հայ-վրացական փոխհարաբերություններն են: Լուրջ ճգնաժամեր եղել են ռուս-վրացական փոխհարաբերություններում, որտեղ պահանջվում էր նաև Հայաստանի ներգրավվածությունը: Լուրջ ճգնաժամեր եղել են բոլոր երեք նախագահների օրոք՝ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, և բոլոր ճգնաժամերի ժամանակ Հայաստանի իշխանությունները իրենց պահել են զուտ հայաստանակենտրոն դիրքերում, չեն ենթարկվել Ռուսաստանի այսրոպեական կարիք ներկայացնող պահանջներին, պարզապես չեն ենթարկվել, մերժել են: Բոլոր երեք նախագահների ժամանակ էլ այս խնդիրը այսպես է լուծվել: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը երբևիցե ռուսաստանակենտրոն չէ կամ չգիտեմ ինչակենտրոն չեն ու չեն կարող լինել, հայակենտրոն են միշտ: Այս մասին շարունակաբար խոսելը, այս միֆը պահպանելն աբսուրդ է: Սա՝ մեկ:

Արմեն Մինասյան - Լավ, թողնենք միֆերն ու գանք մեր խնդիրներին: Ի՞նչ ելքեր կան իրավիճակից և ի՞նչ անելիքներ ունի իշխանությունը:

Հրաչ Գալստյան - Այս ճգնաժամը (ներքին) պետք է հաղթահարվի նվազագույն կորուստներով: իրավիճակն իռացիոնալ է ամբողջովին: Ճգնաժամի հաղթահարման ժամանակի, կամ ասենք, կորուստների գնի հետ կապված կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Բայց, ակնհայտ է մեկ բան, որ ճգնաժամը հաղթահարելուց հետո շարունակվելու է այն տրամաբանությունը, ինչ մենք ունեինք, ասենք, վերջին երկու տարիների ընթացքում: Այս կառավարությունը (կառավարություն բառը ես ավելի եմ սիրում, քան թե իշխանությունը) ցույց տվեց, որ ինքը միշտ պատրաստ է կոմպրոմիսների` հանրային կոմպրոմիսների, քաղաքական կոմպրոմիսների, արտաքին կոմպրոմիսների՝ ցանկացած: Կոմպրոմիսների ունակությունը քաղաքականության առաջին հատկությունն է: Շարունակվելու է այս գիծը: Որքանո՞վ այն հետևողական կլինի, արդեն միայն կառավարությունից կախված չէ: Կախված է նաև մյուս ֆիգուրանտներից:
Հետո, Հայաստանին առաջին հերթին պետք են դատական համակարգի ու ադմինիտրատիվ ստրուկտուրայի բարեփոխումներ: Սա հասկանում են բոլորը: Նախագահը ևս բազմիցս խոսել է այս մասին: Վերջին հաշվով, այն մարդիկ, որ իշխանության մեջ են, կառավարության կազմում են, տեսնում են, թե ինչ է կատարվում երկրում: Այնպես չէ, որ դժգոհությանը եղավ` կանցնի:
Այս դժգությունը, բողոքը, մեկ օրում, նույնիսկ հինգ տարում լուծվող բան չէ, առավել ևս՝ ընտրությունով միայն այս հարցը չի լուծվում՝ կարող է վատանալ, կարող է բարելավում լինել, բայց դա նկատելի չի էլ լինի:
Սակայն այդ ճանապարհը պետք է սկսել: Գործընթացին ինչ-որ տրամաբանության տրված է, թե այդ տրամաբանությունը ինչքանո՞վ կխորանա, այլ հարց է: Առաջնահերթը դատական և վարչական բարեփոխումներն են: Սակայն սա էլ է քիչ: Կան հարցեր, որոնք մեզնից կախված չեն: Ես բազմաթիվ անգամ ասել եմ և կկրկնեմ` առանց Ղարաբաղի հարցի, թեկուզ, կիսատ, հանգրվանային կարգավորման, առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, Հայաստանում իրական, կայուն զարգացում հնարավոր չէ:

Արմեն Մինասյան - Բայց իրավիճակի ախտորոշումն այնպիսին է, որ գոնե միջնաժամկետ հատվածում որևէ մեկը չի հավատում Ձեր նշած խնդիրների լուծման հնարավորությանը: Ակնհայտ է, որ գործող նախագհի երկրորդ ժամկետում շատ քիչ հավանական է, որ դրանք լուծվեն՝ անկախ ցանկությունից:

Հրաչ Գալստյան - Ժամանակը շատ քիչ է` 4-5 տարի: Պետք է ինչ-որ քայլեր կատրավեն այս ուղղությամբ: Ես չեմ ասում, որ այս 4-5 տարվա ընթացքում հնարավոր է լուծել Ղարաբաղի հիմնահարցը: Ոչ, հնարավոր չէ: Թուրքիայի հետ հարաբերությաններն այս ընթացքում ևս չեն կարգավորվի: Սակայն այս ուղղությամբ ինչ-որ քայլեր, նախաձեռնությաններ պետք է լինեն: Ոչ մի ներքին բարեփոխում առանց այս ամենի արդյունավետ չի լինի: Արդյունքները կամ չեն երևա, կամ կլինեն 10-15 տոկոսի տատանումների ձևով: Իրական բարելավումը կլինի այս երկու հարցերի կարգավորումից հետո: Այդ ժամանակ բնական ճանապարհով կվերանան մենաշնորհները, կսկսվի բիզնեսի դիվերսիֆիկացում: Հիմա Հայաստանում չի կարող դիվերսիֆիկացված բիզնես զարգանալ: Իսկ դիվերսիֆիկացված կապիտալը ստեղծում է իրական քաղաքականության և քաղաքացիականության պահանջարկ: Երբ կապիտալը դիվերսիֆիկացված չէ, ապա փոքրիկ Հայաստանում այդ պահնաջարկը չի ծնվի: Ուզում ես հազար անգամ բարեփոխումներ անցկացրու, ուզում ես այսօր եղած բոլոր օլիգարխներին պատի տակ գնդակահարի և հայտարարի որ շուկան ազատ է, միևնույն է մեկ տարի հետո մենք կունենանք նույն մոնոպոլացման միտումը, իսկ երկու տարի հետո նույն օլիգարխիկ համակարգը:
Այսօր ես լսում էի, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի մերձավորներից մեկը խոսում էր Թուրքիայի հետ հարաբերությաների մասին՝ թե պետք է Թուրքիային վերջնագիր ներկայացնել, ինչպես բազմիցս ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Դա խնդիր չէ: Կարելի է մեկ ժամում այդ թուղթը գրել և ներկայացնել: Խնդիրը դրա հետևանքները մարսելու մեջ է: Ղարաբաղի անկախության ճանաչումը նույնպես խնդիր չէ: Կես ժամվա հարց է: ԱԺ-ում քվեարակություն է արվում և նախագահը ստորագրում է այդ որոշումը: Խնդիրը կրկին հետևանքների մեջ է:

Արմեն Մինասյան - Դժգոհությունը ոչ միշտ է կապված վատ կառավարման, համակարգի կոռուպցվածության և բազմաթիվ այլ խնդիրների հետ: Որպես օրինակ` Քաջարան քաղաքի բնակչությունը, մասնավորապես Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, չնայած այն հանգամանքի, որ ստանում են բավականին բարձր աշխատավարձեր, դա չեն ընկալում որպես իրենց աշխատանքի վարձատրություն, այլ կարծում են որ աշխատում են սեփականատիրոջ հարստացման համար: Արդյունքում, չնած նրան, որ իշխանությունները միջազգային շուկայում գների անկման հետևանքները մեղմելու համար մեծ ռիսկի պայմաններում կազմակերպում են ֆինանսական միջոցների հավելյալ ներհոսք , ընդդիմադդիր թեկնածուն այստեղ ստանում է ընտրողների ձայների գրեթե կեսը:

Հրաչ Գալստյան - 2011 թ. աշնանը իմ մոտ քննարկումների շարք սկսվեց՝ աշխատանքը` որպես օտարման միջոց (մարքիստական և մյուս` ժամամակակից ընկալման համաձայն), աշխատանքը` որպես ինստիտուտ և աշխատանքը՝ որպես ինքնուրույն ֆորմա՝ թեմաներով: Դրանք բարդ, մետաֆիզիկական հարթությունում ընթացող քննարկումներ էին: Չէի ցանկանա մանրամասն դրան անդրադառնալ, սակայն մի բան հստակ է`աշխատանքն արժեք է, ոչ միայն վաստակելու միջոց, այլ նաև ինքնուրույն սոցիալական ֆորմա: Այս տեսդանկյունից աշխատանքի բնույթի մասին խոսակցությունները դառնում են ավելորդ: Անգամ կապ չունի թե ինչքան ես վաստակում: Դա այլ հարց է: Աշխատանքի, որպես արժեք՝ ընկալումը մեր մոտ դեռևս գոյություն չունի: Ինչո՞ւ գոյություն չունի: Դա, իմ կարծիքով մշակութային, սոցիալական փոխազդեցությունների, ինչպես նաև քաղաքական հարց է: Մշակութային է, որովհետև խորհրդային շրջանում ամեն ինչ օտարված էր: Դրանից առաջ էլ հայ մարդը գտնվում էր օտար միջավայրում, որտեղ առաջին պլանում էր գոյատևելու հրամայականը:
Ներկա պահին սեփական դիրքի գնահատումը սոցիալական փոխազդեցություննների համակարգում խեղաթյուրված է: Դա կրկին ի հայտ է եկել խորհրդային շրջանում ստեղծված առասպելների հետևանքով:
Ինչ վերաբում է քաղաքական պատճառներին, ապա այստեղ առաջնայինը հրաշքի ակնկալիքն է առ այն, որ այսօր կարող է հրաշք լինել և վաղը կարող է ամեն ինչ գլխիվայր շուռ գալ: Բողոքը ծնվում է նաև հենց այս՝ հրաշքի ակնկալիքից: Երբ որևէ քաղաքական ուժ շահագործում է այս բողոքը, նա նպաստում է հրաշքի ակնկալիքի պահպանմանը, միֆի պահպանմանը, ռացիոնալի լուծարմանը: Քաղաքական ուժը իր վարքով պետք է ցույց տա որ հրաշք չի լինի, որ այն կարող է իրականության դառնալ միայն աշխատանքի միջոցով: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ երեկ անհայտ գործիչ էր, սակայն քվեարկության գիշերը իր մոտ զգացողություն առաջացավ, որ ինքը նախագահ է: Արդյունքում ինքագնահատականը և զգացողությունները փոխվեցին: Ինքն էլ իր հրաշքը սկսեց կառուցել: Աշխատանքի արժեզրկումը կատարվում է նաև մեդիադաշտում: Եթե փորձենք հայկական google-ում որոնել «ստրկություն», «ստրկացում» և մի շարք այլ՝ աշխատանքը նվաստացնող բառեր, ապա կտեսնենք, որ դրանք շատ հաճախ են օգտագործվում: Մեդիահամակարգը շահագործում և գեներացնում է այն, ինչ հաճելի է ընթերցողին: Այս ամենը դառնում է զարգվածային մշակույթի տարր, ինչը հաղթահարել շատ դժվար է:

Արմեն Մինասյան - Իսկ ո՞վ կարող է լինել այս ամենի պատվիրատուն:

Հրաչ Գալստյան - Այստեղ առկա է ֆորմաների ստեղծման խնդիր: Հասարակական ֆորմաներ ստեղծում է քաղաքականությունը, մասամբ նաև հասարակական գիտությունները, որոնք մեզ մոտ չկան: Հասարակությունը չի ցանկանում հանդես գալ որպես այս ամենի ստեղծման պատվիրատու: Իսկ կազմակերպված խմբերին էլ ձեռնտու չէ, քանի որ դա երկարատև ջանքեր պահանջող գործունեություն է, անմիջական դիվիդենտներ չի բերում: Շատ հավանական է, որ դա ռիսկ, նույնիսկ զոհաբերություն պահանջող գործունեություն է: Իշխանությունն իր հերթին նույն շարքային քաղաքական ուժն է: Քաղաքացիականությունն, իր հերթին, կարող է հանդես գալ որպես այս ամենի սպառող և պատվիրատու: Սակայն խոսքը վերաբերում է իրական քաղաքացիականությանը, իսկ մեր մոտ քաղաքացիական դաշտը խեղաթյուրված է՝ մեզ մոտ պրոֆեսիոնալ ակտիվիստները նենգափոխում են քաղաքացիականությունը ամեն անգամ ապացուցվում է, որ դա բացարձակ մակաբույծ է հանրային հյուսվածքում: Այն ոչինչ չի ստեղծում: Անգամ տեքստեր չեն ստեղծվում: Դրանք բերվում են դրսից: Այն սպառում է արտաքին տեքստերն ու արտաքին պատվերը, ինչպես նաև հասարակությունում կուտակվող նեգատիվ էներգիան: Թե ինչպիսին կլինի իսկական քաղաքացիականությունը` դժվարանում եմ ասել: Երբ ներքին պահանջարկ կլինի, այն ի հայտ կգա: Դա նույնպես կապված է կապիտալի դիվերսիֆիկացման հետ:
Մեզ մոտ ընտրության հնարավորություն չեն տալիս՝ ոչ քաղաքական ուժերը, ոչ կառավարությունը, ոչ ընդդիմությունը, ոչ պրոֆեսիոնալ ակտիվիստները և ոչ էլ մեդիան: Բոլորը ինչ-որ մի բան թելադրում են, կոնյունկտուրային կարճաժամկետ շահի հետևից վազում:
Արդյունքում, եթե այսպես շարունակվի, դեռ երկար՝ շատ երկար մի ժամանակահատված միֆականացված հանրային ընկալումներով համակարգեր ենք ունենալու: Քաղաքական ուժերը պետք է ավելի պատասխանատու լինեն:

Զրուցեցին քաղաքագետ, Panorama.am-ի վերլուծաբան Արմեն Մինասյանը և քաղաքագետ, Prm.am կայքի խմբագիր Հրաչ Գալստյանը:

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ 1. Առաջընթացի ուղին միֆերից ձերբազատումն ու կոմպրոմիսներն են

ԽՈՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ 2. Ընդդիմության դաշտում բոլորը Րաֆֆիի մրցակիցներն են, այլ ոչ` դաշնակիցները



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}