Տ.Ուրիխանյան. Դե գիտեք Վալաչկովա, բան, տենց խնդիրներ կան էլի լրջագույն
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում մինչև հայտարարություն անելը՝ հույս հայտնեց, որ «այս անգամ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարտադիր եթերաժամից չի կտրի իր ելույթը, ինչպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այլ ներկայացուցիչների բազմաթիվ ելույթներ ու հարցապնդումներ»:
Անցնելով ելույթին՝ նշեց, որ իր խորին համոզմամբ՝ քաղաքական իրավիճակը չի փոխվելու ու չի փոխվելու այն հետևանքների առումով, որոնք այսօր տեղի են ունենում: Ըստ Տ.Ուրիխանյանի՝ քաղաքական բոլոր իրադարձությունները, մասնավորապես՝ ընտրությունները, դառնալու են բողոքի, պրոտեստի, ստեղծված իրավիճակի կապակցությամբ ցասում արտահայտելու մոբիլիզացիայի առիթ և հնարավորություն, քանի որ կյանքը Հայաստանում՝ քաղաքացիների համար լավ չէ:
«Որովհետև մարդկանց կյանքը լավը չէ, չկա փող, չկա միջոց, չկա հնարավորություններ»,-ասաց նա:
Այնուհետև խոսելով Երևանու ավագանու ընտրություններից, մասնավորապես անդրադառանլով Երևանի քաղաքապետարանի ծախսերին, Տ.Ուրիխանյանը նշեց, որ երևանցիների համար որևէ բան չկա կամ կա՝ շատ թանկ է, բայց կան շատ շքեղ ծառայողական մեքենաներ, ճոխ-ճոխ գործուղումներ:
«Օրինակի համար՝ 81 միլիոն 760 հազար դրամ է ծախսել քաղաքապետարանը միայն 2012թ. արտաքին գործուղումների համար»,- նշեց պատգամավորը:
Միաժամանակ ավելացրեց, որ շենքերի գեղարվեստական լուսավորման սարքավորումների տեղադրման համար քաղաքապետարանը ծախսել է 344 միլիոն 630 հազար դրամ, դրոշների տեղադրման համար՝ 73 միլիոն դրամ, մոտ այդքան էլ նախատեսված է եղել վերելակների վերանորոգման համար:
«Գրիգոր Լուսավորիչ- Մաշտոցի պողոտա խաչմերուկի ստորգետնյա անցումը, որի մասին ես անընդհատ հարց եմ բարձրացնում և պատասխաններ չեն ստանում՝ ինչո՞ւ է մնացել: Այս թվերի ծախսվելու պարագայում՝ չեմ հասկանում, բայց մյուս կողմից, դե գիտեք, Վալաչկովա, բան, տենց խնդիրներ կան էլի լրջագույն, դրա համար էլ ընտրությունների ժամանակ ունենում են հետևյալ պատկերը»,- ասաց Տ.Ուրիխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում