ՀՅԴ ցուցակում ` ԱԺ վարորդ, զանգերի կենտրոնի օպերատոր ու մատակարար
ՀՅԴ ընտրացուցակում, որով կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, ներկայացված է 65 անուն: ՀՅԴ ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երկրորդ հորիզոնականում նույն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է:
Հետաքրքրաշարժն այն է, որ ՀՅԴ ցուցակում հանրությանը հայտնի դեմքեր քիչ կան: Այդպես, օրինակ, 24-րդ հորիզոնականում ներկայացված է «Տուն Դեպո»-ի մատակարար Հայկ Գրիգորյանը, 27-րդ հորիզոնականում ` ԱԺ վարորդ Հովհաննես Ամիրյանը, 64-ում` «Վիվասել Ղ տելեկոմ» ՓԲԸ զանգերի կենտրոնի օպերատոր Նաիրա Ասատրյանը և այլն:
ՀՅԴ ցուցակին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: