Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան նամակ է գրել Սերժ Սարգսյանին
Այսօր առավոտյան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնական նամակ է հղել գործող նախագահ Սերժ Սարգսյանին` ի պատասխան Սարգսյանի մարտի 25-ի նամակի: Այս մասին հայտնեցին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:
«Հարգելի պարոն Սարգսյան
Երեկ ստացա Ձեր` մարտի 25-ի թվակիր նամակը: Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին: Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ եւ կանխակալ համոզումներ, այդուհանդերձ առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը:
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում:
Շնորհակալ եմ իմ առողջության համար մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չկա, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն Սահմանադրական Նոր Հայաստանի: Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող` Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»,-մասնավորապես ասված է նամակում:
Նախորդող` Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
Հինգ մարզպետ, նախարարներ. Հովհաննիսյանը թվարկեց իր առաջարկները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում