Իրանի դեսպանը Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորին կոչ է անում հարգել իր երկրի անկախությունը
«Պատգամավորներն իրենց խոսքում պետք է հարգալից լինեն և հարգեն միմյանց երկրների անկախությունը»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Դեսպան Փաք Այինը, անդրադառնալով Ադրբեջանի Մեջլիսի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սիավուշ Նովռուզովի և ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրի նամակագրությանը, մասնավորապես նշել է. «Թեև վերոնշյալ պատգամավորների հայտնած տեսակետները չեն համարվում որպես երկրների պաշտոնական դիրքորոշումներ, այնուամենայնիվ, խորհրդարանականներն իրենց նամակագրության մեջ պետք է լինեն հարգալից, հարգեն այլ երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու պաշտոնական սահմանները»:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Սիավուշ Նովրուզովն իրանցի իր գործընկերոջը գրած նամակում համոզմունք էր հայտնել, որ մի օր ինքը դառնալու է «Հարավային Ադրբեջանի» խորհրդարանի նախագահ: Ի պատասխան Նովռուզովի նամակին, ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրն ադրբեջանցի պատգամավորի հոգեկան վիճակի վերաբերյալ կասկած էր հայտնել:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորը նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովռուզովի հոգեկան վիճակը կասկած է հարուցել իրանցի իր գործընկերոջ մոտ
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանը ժամանակին Իրանի մաս է կազմել
Իրանցի պատգամավոր. Պատմության մեջ «Ադրբեջան» անունով պետություն չի եղել, այն կեղծիքի միջոցով է ստեղծվել
«Ազարբայջանն Իրանի անքակտելի մասն է». Թավրիզի ֆուտբոլային թիմի երկրպագուների կարգախոսներից
Իրանական կայք. Թավրիզը պատկանել, պատկանում և պատկանելու է Իրանին
ԻՀՊԿ նախկին հրամանատարն արցախյան պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած օգնության մասին նոր բացահայտումներ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան