Քաղաքական 12:18 02/04/2013

Օսկանյանը շարունակում է քարոզչությունը. Երևանի խնդիրներն անթիվ-անհամար են

«Այն օրվանից, երբ հրապարակային դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորելու եմ ես, իմ նեղ և մի քիչ ավելի լայն շրջապատում քաղաքի ընտրությունները ակամա դարձան ամենօրյա թեմա: Նույնիսկ կարող եմ ասել, որ փողոցում երբեմն պատահական մարդիկ մոտենում և իրենց մտքերն ու առաջարկություններն են հայտնում Երևանի վերաբերյալ»:  Facebook-յան էջում գրառել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը` ասել է թե` շարունակելով այս հարթակը օգտագործել նախընտրական քարոզչության համար. «Բոլորն էլ լավ գիտակցում են, որ այս ընտրություններն ունեն և՛ քաղաքական, և՛ քաղաքային նշանակություն: Քաղաքական մասով կարծեք թե տեսակետներն ու մոտեցումներն ընդհանրական են: Բոլորն էլ արձանագրում են, որ ոչ իշխող կուսակցության կողմից քաղաքի ղեկավարումը իրոք թարմություն, մրցակցություն և հակակշիռ կբերի քաղաքական համակարգին և դա կարող է հեռանկարներ բացել առավել խորքային փոփոխությունների համար:

Կարող եմ ասել, որ միասնական է նաև ցանկությունը տեսնելու ոչ իշխանական ուժերի համախմբումը թե՛ ընտրապայքարի ընթացքում, թե՛ առավել ևս դրանից հետո՝ քաղաքի կառավարման հարցում:

Ինչ վերաբերում է քաղաքային հարցերին, ապա և՛ թեմատիկան, և՛ մոտեցումներն ու տեսակետները շատ ընդգրկուն են, հաճախ՝ տարաբնույթ, որոնք վերաբերում են մեր առօրյայի գրեթե բոլոր կողմերին: Դրանցից փորձեմ առանձնացնել մի քանիսը՝ առանց հերթականության առաջնայնության և առանց թերագնահատելու մյուս խնդիրների կարևորությունը:

1. Հասարակությանը իսկապես շատ է մտահոգում քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը: Լուրջ դժգոհություն կա ոչ հարիր շինարարությունից, շենքերի կտուրների անօրինական հավելումներից, ինչպես նաև կանաչ տարածքներում ապօրինի շինարարությունից: Այս պահին, օրինակ, քաղաքի սրտում՝ Օպերային կից կանաչ գոտում բետոնապատում է գնում, կապիտալ պատեր են դնում: Ես կարծում եմ՝ քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի միանգամից այս ամենը կասեցնել և լրջորեն մտածել ժամանակի ընթացքում վերականգնելու կորցրածը:

2. Լուրջ բողոք կա քաղաքապետարանում բյուրոկրատական քաշքշուկներից: Նույնիսկ ամենափոքր կենցաղային խնդիր լուծելու թույլտվության համար առնվազն մի տասնյակ ինստանցիաներ է պետք անցնել: Ակնհայտորեն չի աշխատում մեկ պատուհանի սկզբունքը: Այստեղ մեկ այլ երևույթ է մատնանշվում. տարբեր տրամաչափի չինովնիկներ քաղաքացիների գործերին ընթացք տալիս հորդորում են նվիրատվություններ անել ինչ-որ «Երևան» ֆոնդի: Սա դժգոհության (և ոչ միայն) շատ լուրջ պատճառ է:

3. Լուրջ խնդիրներ կան նաև քաղաքապետարանի կողմից հայտարարվող տենդերներին մասնակցություն ունենալու և հատկապես հաղթելու հնարավորության շուրջ: Համապատասխան կապեր չունենալու դեպքում դրա հնարավորությունը պարզապես հավասար է զրոյի:

4. Բնականաբար չեն կարգավորվել Երևանի տրանսպորտի խնդիրները: Երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելը կամ առնվազն դրանք կենտրոնից հարակից վարչական տարածքներ տեղափոխելը հրամայական է: Այստեղ մի հետաքրքրական առաջարկ կա՝ վերականգնել խորհրդային շրջանից զեղչերով երթևեկության մշտական տոմս ունենալու պրակտիկան, որով հնարավորություն կլինի անսահմանափակ հավասարապես օգտվել և՛ մետրոյից, և՛ հանրային այլ տրանսպորտից:

5. Վարորդների համար լուրջ պատուհաս են դարձել քաղաքում տեղադրված արագաչափիչ սարքերը, հատկապես՝ տեսախցիկները, որոնք արձանագրում են նույնիսկ ամենաաննկատ և վիճահարույց խախտումները: Տուգանքների գումարների գերակշիռ մասը գնում է մասնավորի գրպանը: Պետական բյուջեն, քաղաքը և հանրությունն առհասարակ դրանից օգուտ չի ստանում: Ես այս երևույթի իրավական մանրամասներին չեմ տիրապետում, բայց առաջարկությունը այն է, որ քաղաքի ղեկավարությունը, համենայն դեպս այս հարցում նույնպես կարող է ձեռնոց նետել կառավարությանը և փորձել սահմանափակել այդ տեսախցիկների աշխարհագրությունը:

6. Վերջին շրջանում ընդհանուր տնտեսական վիճակի և հասարակության տրամադրությունների վատացմանը զուգահեռ ավելի են ճոխացել քաղաքում տոնախմբությունները, հրավառությունները, զարդարանքները և այլն: Ակնհայտ է, որ հսկայական գումարներ են ծախսվում այդ՝ շատ հաճախ անճաշակ միջոցառումների վրա: Առաջարկն այն է, որ նման ծախսերը պետք է նվազագույնի հասցնել, ինչու չէ՝ կարելի է մի քանի տարի ընդհանրապես մորատորիում հայտարարել և այդ գումարներն ուղղել քաղաքի բնակիչների համար առավել հրատապ խնդիրների լուծմանը:

7. Երևանում պետք է թափ հաղորդել սոցիալական բնակարանների ծրագրին: Քաղաքապետարանի տրամադրության տակ Երևանի արվարձաններում կան տարածքներ, որտեղ առանց մրցակցային դաշտը խաթարելու՝ կարելի է կառուցել բնակելի շենքեր և մատչելի գներով դրանք հասանելի դարձնել բնակչության խոցելի շերտերին։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է ավելի շատ ուշադրության արժանանա քաղաքային իշխանությունների կողմից։

8. Հրազդանի կիրճը, որը Երևանի ամենագրավիչ հանգստյան վայրերից է, պետք է շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու՝ ստեղծելով համապատասխան անվճար հարմարություններ, բարեկարգելով մերձափնյա տարածքները և կանոնակարգելով մասնավորի գործունեությունն այդ տարածքում:

Նորից կցանկանամ շեշտել, որ քաղաքի խնդիրներն անթիվ-անհամար են՝ վերելակներից մինչև կրթություն, առողջաապահություն և այլն: Եվ ես իրոք կուզենայի, որ առաջիկա շաբաթներին մենք ընտրարշավի ընթացքում կարողանանք և՛ մրցակից ուժերի, և՛ հանրության հետ քաղաքակիրթ բանավեճ ունենալ քաղաքի զարգացման խնդիրների շուրջ: Դրանից կշահենք մենք՝ բոլորս»,- մասնավորապես գրել է Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ մասնակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:10
Վիրաբույժները սխալմամբ ախտահարված ոտքի փոխարեն, անդամահատել են առողջ ոտքը
Կանադայում վիրաբույժները սխալմամբ անդամահատել են տղամարդու առողջ ոտքը։ Դեպքին անդրադարձել է LADBible-ը։ Ջեյսոն Քենեդին բժշկական սխալի զոհ է...
Աղբյուր` Panorama.am
14:07
Վաղը սպասվում է կարճատև անձրև
Երևանում նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
«Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»
Աղբյուր` Panorama.am
13:55
Եկատերինբուրգում հիվանդանոց է այրվում. Մարդիկ ցած են նետվում պատուհաններից փրկվելու համար
Եկատերինբուրգում քաղաքային հիվանդանոցի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսական թելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր, ոտեղ երևում է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Մոսկվայից Թբիլիսի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
Նոյեմբերի 18-ի առավոտյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Թբիլիսի թռչելուց հետո Superjet-100 մարդատար ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:12
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շրջաններում 3 բալ ուժգնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:09
Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
«Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
12:56
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ուղերձով է հանդես եկել՝ հայտնելով, որ պաշտոնից ազատման դիմում է գրել։...
Աղբյուր` Panorama.am
12:44
Հասկանում եմ՝ գիշերն ինքնին գայթակղիչ է. Կոնջոյան
ՔՊ-ականները վստահեցնում են՝ պաշտոնանկությունները գիշերը չեն եղել և սմս-ով չեն տեղեկացվել
Աղբյուր` Panorama.am
12:35
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
«Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով»
Աղբյուր` Panorama.am
12:26
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանը շրջանցող երկաթուղու կառուցման շուրջ
Իրանն ու Ռուսաստանը բանակցում են Ադրբեջանի հետ սահմանին գտնվող իրանական Փարսաբադ քաղաքից մինչև Պարսից ծոցի ափին գտնվող իրանական ամենամեծ Բանդար...
Աղբյուր` Panorama.am
12:04
Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Ուրբաթ օրը կառավարության նիստում վարչապետը դատաիրավական համակարգի, հանցավորության վիճակի, ընդհանրապես Հայաստանում իրավակարգի վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Քյարամյանի հրաժեշտը
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժեշտի խոսք է հրապաարկել. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
«Բնականաբար Սափրվելը հետևանքներ էր ունենալու։ Պատկերացնում եք՝ թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք,...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը,  անդրադառնալով իրվապահ մարմիններում պաշտոնանկությունների վերաբերյալ լուրերին ու ազատման դիմումներին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:36
Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
«Այս քայլն ավելի շատ դիտարում եմ նախընտրական  տրամաբանության ներքո»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:26
Վահե Հովհաննիսյան. Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու
Այլընըտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. ««Խմած էր, հեծանվից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց...
Աղբյուր` Panorama.am
11:17
Իշխանությունը տապալեց գործընթացը, և այն օրակարգը, որը կարող էր դառնալ մեծ պրոցեսի մի մաս, տեղի չունեցավ. Աբրահամյան
«Հաշվի առնելով, որ  Բաքվում COP29 համաժողով էր և, բնականաբար, արտաքին լսարանին ուղղելու հստակ մեսիջներ կային, ողջ գործընթացը,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երևանի 146 մանկապարտեզից հետ հավաքած 3850 կգ հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա
«Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ»,-Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:47
COP29-ի ընթացքում Բաքվում գտնվողները կարող են պահանջել այցելել հայ պատանդներին և կոչ անել ազատ արձակել նրանց. Ռուբեն Վարդանյանի որդի
Բաքվում COP29-ի ավարտից մի քանի օր առաջ և Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից ավելի քան մեկ տարի անց նրա...
Աղբյուր` Panorama.am
10:25
Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Սերոբ Սարգսյանը նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք նոր նշանակում, պարոն Սերոբ Սարգսյանը նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
10:10
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
«Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա»:
Աղբյուր` Panorama.am
09:46
Անցած երկու տարիներին կառավարությունը որևէ շահույթ չի ստացել հանքաարդյունաբերության ոլորտի իր բաժնեմասից ու թաքնվում է մասնավոր ընկերության թիկունքում
  ԶՊՄԿ-ի բաժնետեր դառնալուց հետո ՀՀ կառավարությունն առ այս պահը որևէ եկամուտ չի ստացել, շահույթի վերաբաշխում չի կատարվել, թեև ԶՊՄԿ-ն...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էրդողանը կառաջարկի սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ներկայիս շփման գծի պայմաններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է երկուշաբթի օրը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ներկայացնել ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
09:09
Բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին
Նոյեմբերի 17-ին,ժամը 15:00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ - Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Բադալյանի...
Աղբյուր` Panorama.am
09:02
Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
«Ու էլի մի իրավիճակի հետ գործ ունենք, երբ Փաշինյանը ներքաղաքական սուբյեկտներից առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը, երբ առնվազն...
Աղբյուր` Panorama.am
09:00
Նոյեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 18-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 386.61 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:24
Ողբերգական վթար Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին
Կան տուժածներ և մեկ զոհ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}