Երկրաշարժ` Իրանի Բուշեհր նահանգում. 31 զոհ, ավելի քան 500 վիրավոր, ատոմակայանը չի վնասվել (լրացված)
Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երեք մարդ է զոհվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Դաշթիի քաղաքապետը ԶԼՄ-ներին հաղորդել է, որ այսօր ժամը 16:22 րոպեին Իրանի Բուշեհր նահանգում տեղի ունեցած 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով նախնական 31 մարդ է զոհվել, 500-ը՝ վիրավորվել են:
Նշենք, որ Բուշեհր նահանգը գտնվում է Իրանի հարավում՝ Պարսից ծոցի ափին:
Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժը որևէ ազդեցություն չի ունեցել Բուշեհրի ատոմակայանի աշխատանքների վրա:
Բուշեհրում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Քաթարում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում