6 պատճառ, թե ինչու Իրանի նախկին նախագահ Խաթամին նախագահական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը
Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին խնդիրների հսկայական լեռ է գոյացել, որոնց լուծումը շատ դժվար կլինի:
Այդ մասին իրանական «Արիա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նշել է ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին:
Հոդվածում ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին (1997-2005թթ.) նշում է այն վեց պատճառները, որոնց պարագայում ս.թ. հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին չի առաջադրի իր թեկնածությունը:
1. Ժողովուրդը երկու շրջան ղեկավարած նախագահին այլևս քվե չի տա: Նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի առաջադրման փորձը և նրա պարտությունն ինձ համար որպես օրինակ է:
2. Իմ առաջադրումը դեմ է բարեփոխական էլիտայի ներկայացրած թեզին:
3. Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին խնդիրների հսկայական լեռ է գոյացել, որոնց լուծումը շատ դժվար կլինի:
4. Բարեփոխականների կառավարման տարիներին Մեջլիսը, ինչպես նաև այլ բարձրագույն պետական կառույցներ կառավարության կողքին էին և աջակցում էին, իսկ ներկայում այն մթնոլորտը չէ, որպեսզի կարողանալ աշխատել:
5. Ներկայիս իմ հաղթանակած և հարգանք վայելող կարգավիճակը չեմ ուզում փոխվի պարտվողի կարգավիճակի, քանի որ հնարավոր է, որ լիազոր մարմինը չթույլատրի առաջադրվել:
6. Իմ թեկնածության առաջադրման մասին հայտարարությունը բողոքի ալիք կբարձրացնի: Ես պատրաստ չեմ այդպիսի պայմաններում գործել:
Նկատենք, որ ընտրություններին հաղթելու մեծ շանսեր ունեցող «Պահպանողականների եռակողմ կոալիցիան» դեռևս վերջնական որոշում չի կայացրել, և առաջիկայում պետք է որոշում կայացնի, թե Հադդադ Ադելից, ԻԻՀ հոգևոր առաջնորդի Ալի Աքբար Վելայաթիից և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից ով պետք է որպես միասնական թեկնածու մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Նախորդող հրապարակումներ՝
Մահմուդ Ահմադինեժադն իր քաղաքական նպատակներին հասնելու համար հնարավոր է, որ հրաժարական տա
Սոցհարցում. Իրանի նախագահի թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը