Իրան-Ադրբեջան հարաբերությունների հարցը՝ Մեջլիսի ազգային անվտանգության հանձանժողովի օրակարգում
Իրանի պաշտպանության և ներքին գործերի նախարարներն այսօր ներկա կլինեն Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՓԱՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Ահմադ Վահիդին և ՆԳ նախարար Մոհամմադ Նաջջարը ներկա կլինեն Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովում, որտեղ կպատասխանեն պատգամավորներին հուզող հարցերին:
Ըստ իրանական աղբյուրի՝ ի թիվ այլ հարցերի՝ կքննարկվի նաև Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը:
Նշենք, որ այս օրերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն առաջին անգամ պաշտոնական այցով մեկնել է Իսրայել:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ժամանակագրությունը 2012թ-ին. Փոխադարձ անվստահությունը պահպանվել է
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը
Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև կա՞ արդյոք ռազմական բախման հավանականություն. Իրանագետի մեկնաբանությունը