Զարդուշտ Ալիզադեի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում Ադրբեջանում արտակարգ դրություն կհաստատվի
Առանց Արևմուտքի աջակցության Ադրբեջանում ոչ ոք չի կարող նախագահ դառնալ:
Այդ մասին պարսկալեզու «հաքյոլու.քոմ» կայքի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն:
Ադրբեջանցի քաղաքագետը, անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, նշել է, որ նախագահական ընտրությունների հետ կապված հնարավոր է, որ մոտ ապագայում երկրում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և իշխանությունները արտակարգ դրություն մտցնեն:
Անդրադառնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Զարդուշտ Ալիզադեն նշել է. «Առանց ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ռուսաստանի աջակցության Ադրբեջանում ոչ ոք չի կարող նախագահ դառնալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում