«Հայաստանում ընդհանրապես չպետք է զբաղվեն ոչխարաբուծությամբ»… Իրանական ոչխարները` սպառնալիք Հայաստանի անվտանգությանը
Սյունիքի արոտավայրերը 100 հազար հեկտար է: ԵՄ տվյալներով, խոշոր եղջերավոր մեկ անասունին 2 հեկտար տարածք պետք է հատկացվի: Այսինքն, այդ արոտավայրերի կեսը պետք է տրամադրվի խոշոր եղջերավոր անասուններին. «Գյուղացին մեկ կովը գերադասում է տաս ոչխարից»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ու նման դիտարկում արեց գրող, հրապարակոս Արամ Հովհաննիսյանը` խոսելով Սյունիքի արոտավայրերը թրքախոս իրանցիներին վարձակալությամբ տալու պայմանավորվածության մասին: Ի դեպ, նա նշեց, որ մասնագիտությամբ բանասեր է, բայց լավ օրից չէ, որ հրաժարվել է իր մասնագիտությունից ու զբաղվել ոչխարաբուծությամբ:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ինքն ընդհանրապես դեմ է, որ Հայաստանում զբաղվեն ոչխարաբուծությամբ, վիճակագրական տվյալներ բերեց, թե ինչ չնչին դերակատարում ունի ոչխարաբուծությունը համաշխարհային կաթի, մսի արտադրության մեջ:
«Ոչխարաբուծության վնասները տեսնում ենք բազմաթիվ երկրներում, որոնք հետամնաց վիճակում են գտնվում: Ոչխարաբուծությունը շարունակաբար եղել է վնասակար ճյուղ. խոչընդոտել է տավարաբուծության զարգացմանը, էկոլոգիական առումով աղետալի է»,- նշեց բանախոսը:
Ասուլիսին ներկա ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը վտանգավոր համարեց այն փաստը, որ Արևելյան Ատրպատական նահանգից պետք է նաև բնակիչներ տեղափոխվեն` ոչխարներին պահելու համար:
«Վտանգավոր է բնապահպանական տեսանկյունից մինչև ազգային անվտանգություն»,- ընդգծեց նա` մտահոգություն արտահայտելով, որ եթե Իրանում պատերազմ լինի, իրանցիների հոսքն այդ տարածք կշատանա, նաև եթե Արցախում պատերազմ լինի, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ մարդիկ ներմուծած լինեն այդ խմբերում, հետևանքները ահավոր կլինեն:
Վ. Միրաքյանը նաև նշեց, որ չի հավատում Սյունիքի մարզպետի հայտարարություններին, թե նման պայմանավորվածություն չկա, սակայն մի քանի օր անց էլ հայտնում է, որ «լավ է մեր տնտեսության զարգացման համար»:
Ըստ նրա, անհանգստացած մարդկանց, քաղաքացիների հիմնական պահանջն այն է, որ կառավարությունից հստակ պատասխան լինի, որ չեն պատրաստվում կնքել նման պայմանագիր:
Նշենք, որ, ըստ հուշագրի, նախատեսված է առաջիկա հինգ տարվա համար 50 հազար ոչխար բերել, տարիների ընթացքում ավելացնելու պայմանով, բնակչության համար 2000 հեկտար տարածք է տրամադրվում, մոտ 10 հազար բնակչության համար:
Նախորդող նորություններ՝ ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգից հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն կտեղափոխվի Սյունիք
ՀԽ. Հայաստանյան արոտավայրերի տրամադրման մասին որևէ պայմանավորվածություն առոչինչ է
Ա. Բաղդասարյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալությունը կհանգեցնի բնապահապանական խնդիրների
Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
ՀԱՐՑԱԴՐՈՒՄ. Պետությունը վարկ է վերցնում հողի համար ու այն վարձով տալիս ուրիշի
Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին