Հարցազրույցներ 14:40 06/05/2013

Իրանագետ. Ադրբեջանը և՛ Արևմուտքի և՛ իսլամական երկրների հանդեպ վարում է երկակի արտաքին քաղաքականություն

Վերջին օրերին Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առաջացած նոր լարվածության և դրանց դրդապատճառների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

-Ո՞րն էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի՝ Իրան կատարած այցի հիմնական նպատակը:
-Պաշտոնական Թեհրանը Մեհդիևից Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցի վերաբերյալ հստակ պարզաբանումներ է պահանջել: Հատկանշական է, որ Մեհդիևի՝ թեհրանյան այցը լուսաբանելիս Իրանի պաշտոնական ԶԼՄ-ները վերջինիս առաջին հերթին ներկայացնում էին որպես Ադրբեջանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Թեհրանին միանշանակ հետաքրքրում էին անվտանգությանն առնվող հարցեր: Ընդհանրապես, Ադրբեջանի և Իսրայելի հարաբերություններում տեղի ունեցող որևէ նշանակալից իրադարձությունից հետո պարզաբանումներ տալու նպատակով Թեհրան է «հյուրընկալվում» ադրբեջանցի որևէ բարձրաստիճան պաշտոնյա: 2012թ. սկզբին Ադրբեջանի և Իսրայելի միջև սպառազինության ձեռք բերման մասին պայմանագրի ստորագրումից հետո Իրան այցելեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, ով վստահեցրեց, որ փոքր Ադրբեջանը մեծ Իրանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի, իսկ Բաքու վերադառնուլց անմիջապես հետո ադրբեջանական ԶԼՄ-ները հերքեցին Աբիևի հայտարարությունը:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք Մեհդիևի՝ Իրան կատարած այցի արդյունքները:
-Ադրբեջանի բարձրաստիճան յուրաքանչյուր պաշտոնյայի՝ Իրան կատարած այցից հետո երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունն էլ ավելի է մեծանում: 2011թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի՝ Իրան կատարած այցի հաջորդ օրն Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի բաժանմունքի տնօրեն Ահմադ Քազեմին իր ընտանիքի հետ միասին վտարվեց Ադրբեջանից: 2012թ. մարտին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի՝ Իրան կատարած այցին հաջորդած օրերին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից պետական դավաճանության մեղադրանքով 22 մարդ ձերբակալվեց, ովքեր մեղադրվում էին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանձնարարությամբ Ադրբեջանում օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Եվ ահա Մեհդիևի այցից հետո նախ Իրանի անվտանգության ուժերի կողմից լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց Ադրբեջանի ԳԱԱ գիտաշխատող Խալեդ Խալեդան և նրա օգնականը, իսկ Ադրբեջանի դատարաններից մեկը Իսրայելի դեսպանությունը պայթեցնելու փորձ կատարած Ռուսաստանի երեք քաղաքացիներին մեղադրեց Իրանի հետ կապ ունենալու մեջ:

-Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ իսրայելաադրբեջանական ռազմական համագործակցությունն ուղղված չէ Իրանի դեմ: Կարծում եք Թեհրանը հավատու՞մ է Բաքվի հավաստիացումներին:
-Ադրբեջանը վարում է երկակի արտաքին քաղաքականություն: Տեսեք, Ռամիզ Մեհդիևը Թեհրանում Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ Իրանին Ադրբեջանի մեծ բարեկամն է համարում՝ քննադատելով Արևմուտքին, իսկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պատվիրակության անդամը գրեթե միաժամանակ Վաշինգտոնում հայտարարում է, որ Թեհրանը միջամտում է Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը, և հայցում է Միացյալ Նահանգների աջակցությունը:
Ադրբեջանը երկակի քաղաքականություն է վարում ոչ միայն Արևմուտքի, այլև իսլամական աշխարհի նկատմամբ: Ադրբեջանը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ, օգտվելով այդ կարգավիճակից, միջազգային հարթակներում իսլամական երկրների աջակցությունն օգտագործում է իր քաղաքական նպատակներին հասենելու համար, սակայն միևնույն ժամանակ, ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանում քանդվում մզկիթներ, կրոնական գործունեություն իրականացնելու և հեջաբի համար պայքարող անձինք դատապարտվում ազատազրկման: Ձերբակալված կրոնական գործիչների մի մասը նույնիսկ մեղադրվում են Իրանի հետ համագործակցելու մեջ:

-Ձեր կարծիքով Իրանը Ադրբեջանի այդ քաղաքականությանը համարժեք պատասխան տալի՞ս է:
-Իմ կարծիքով, Իրանը, լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության ազդեցիկ անդամ, պետք է իսլամական երկրների ուշադրությունը հրավիրի Բաքվի վարած երկակի քաղաքականության վրա և, ինչու չէ, պետք է բարձրացնի նաև Ադրբեջանի՝ այդ կազմակերպության անդամությունից զրկելու հարցը:
Ինչ վերաբերում է համարժեք գնահատականին, կարծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունն այն սահմանին է հասել, որ դիվանագիտական կոռեկտությունն այլևս որևէ արդյունք չի տալիս, ուստի պաշտոնական Թեհրանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի՝ սանձելու Բաքվի վարած հակաիրանական քաղաքականությունը, հակառակ պարագայում Ադրբեջանի կողմից ուղղորդվող հակաիրանական արշավին կմիանա նաև Թուրքիան: Ի դեպ ինչին արդեն իսկ ականատես ենք լինում: Իսկ այդ դեպքում Իրանին հասցված վնասներն անդառնալի կլինեն:

Նախորդող հարցազրույցներ՝
Կասպից ծովում Իրանի և Ադրբեջանի միջև կա՞ արդյոք ռազմական բախման հավանականություն. Իրանագետի մեկնաբանությունը

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ժամանակագրությունը 2012թ-ին. Փոխադարձ անվստահությունը պահպանվել է

«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}