Իրանի Մեջլիսի 150 պատգամավորներ պատրաստվում են բողոքի նամակ են հղել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին
Մեջլիսի 150 պատգամավորներ պատրաստվում են բողոքի նամակ են հղել նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Հաղիղաթփուրի խոսքով՝ խորհրդարանականների բողոքն է հարուցել այն հանգամանքը, որ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրը նախագահի թեկնածու գրանցվելու նպատակով իր խորհրդական Էսֆանդիար Ռահիմ Մաշայիին ուղեկցել է ներքին գործերի նախարարություն, ինչը արգելված է օրենքով:
Իրանական «ասրիրան.քոմ» կայքը, իր խմբագրականում անդրադառնալով վերոնշյալ փաստին, գրում է. «Իրանի նախագահը ժողովրդավարության պատմության մեջ աննախադեպ քայլ է կատարել՝ նախագահի թեկնածուներից մեկին ուղեկցելով կենտրոկան ընտրական հանձնաժողով: Նա ոչ միայն Մաշայիին է ուղեկցել ԿԸՀ, այլև հանդես է եկել քարոզչական ելույթով»:
Լրագրողի այն հարցին, թե չե՞ք զգում, որ այժմ օրենքի խախտում եք թույլ տալիս, նախագահ Ահմադինեժադը, ծիծաղալով պատասխանել է. «Ոչ, ես այսօր արձակուրդի մեջ եմ»:
«Ասրիրան»-ի հաղորդմամբ՝ Ահմադինեժադի կատարած քայլի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Պահապանների խորհրդի մամլո խոսնակը, նշելով, որ նախագահի արարքը հակասում է օրենքին և դրա վերաբերյալ գործը կուղարկվի դատարան:
Նկատենք, որ Էսֆանդիար Ռահիմ Մաշային նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնամին է, ով նախկինում զբաղեցրել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ներկայում Մաշային Չմիավորման շարժման կազմակերպության քարտուղարն է:
Նախորդող հրապարակում՝
Իրանում 460-ից ավել նախագահի թեկնածու է գրանցվել. Ռաֆսանջանին, Ահմադինեժադի եղբայրն ու խնամին ևս այդ ցուցակում են
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում