Քաղաքական 14:48 13/05/2013

Լուկաշենկոն Հայաստանում է. Մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր բարեկամական անցյալին

Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որին նախորդեց մի շարք ոլորտներում համագործակցության պայմանագրերի ստորագրման արարողությունը:

Մեր պարբերաբար հանդիպումները թույլ են տալիս աշխատանքային ռեժիմով քննարկել հայ-բելառուսական երկկողմ հարաբերություններն ու համագործակցության եզրերը. «Ուղիղ մեկ ամսից մենք նշելու ենք երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Այսօր մենք միակարծիք ենք` մեր հարաբերությունների ապագան պետք է ներդաշնակ լինի մեր բարեկամական անցյալին` ուս ուսի անցել ենք Հայրենական պատերազմը, մեր բարեկամությունը հիմնված է մեր հերոսների արյան վրա»,-ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նշեց, որ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են շատ ոլորտների վերաբերող հարցեր` տնտեսություն, մշակութային հարաբերություններ, խորհրդարանական բարեկամական խմբի գործունեություն, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և այլն: Բացի այս, քննարկվել է Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում.
«Նաև ծանոթացրեցի նախագահին Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին և ընդգծեցի, որ Ղարաբաղի ժողովուրդը խաղաղություն է ուզում: Եվ որ մեր դիրքորոշումը այս հարցում անփոփոխ է` ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հավելեց, որ Բելառուսի նախագահի այցը դատապարտված է հաջող հետագա ընթացք ունենալու:
Իր հերթին Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ Հայաստանում ավարտվեց դժվարին նախընտրական փուլը, որի ավարտին նախագահի թիմը հաստատուն հաղթանակ տարավ, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը վստահում է Սերժ Սարգսյանին.
«Մենք պատրաստ ենք աջակցել ձեր ծրագրերի իրագործմանը»,- հայտարարեց Բելառուսի նախագահը:

Անդրադառնալով հանդիպման մանրամասներին նա ասաց, որ կիսում է Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ երկու երկրների միջև չկան փակ թեմաներ. «Մենք պետք է գտնենք տնտեսական հարաբերությունների նոր ուղիներ, որոնք կավելացնեն առևտրաշրջանառությունը երկրների միջև: Ներդրումային լավ դաշտ են հանդիսանում սննդարդյունաբերությունը, մեքենաշինությունը և այլն, բացի այս մեզ հետաքրքիր է փորձի փոխանակումը Հայաստանի հետ ատոմային բնագավառում ` Բելառուսը կառուցում է ատոմակայան»,- թվարկեց բարձրաստիճան հյուրը` շեշտելով, որ ցանկանում է տեսնել ներդրումային շատ ծրագրեր ու հետաքրքրություններ:

Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտեց` հայ-բելառուսական հարաբերությունների խորացման համար կան բարենպաստ հիմքեր, որոնք ողջունելի են ոչ միայն երկու երկրների նախագահների, այլև ժողովուրդների կողմից:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանել Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ Բելառուսի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո` երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ի պատիվ Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի նախագահները ներկա կգտնվեն Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:23
Կենտրոնի փողոցներում երթևեկությունը կաթվածահար է
Հանրապետության հրապարակում՝ կառավարության նիստին միաժամանակ Բագրատ Սրբազանի կոչոց իրականացվող մեքենաների բողոքի ակցիան կաթվածահարել է...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
«Անհամաձայնություն ենք հայտնում ապօրինի նիստ է գումարվում։ Այս մարդն իրեն սպառել է բոլոր առումներով՝ բարոյական, իրավական։ Մենք եկել ենք...
Աղբյուր` Panorama.am
11:06
Ազդանշաններ, ոստիկաններ, քաշքշոց. Հանրապետության հրապարակում խիստ լարված իրավիճակ է
Հանրապետության հրապարակում խիստ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ մեքենաբեր ազդանշան են տալիս, իսկ այդ ընթացքում բազմաթիվ ոստիկաններ լծվել էին...
Աղբյուր` Panorama.am
11:02
Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը:  «Անհնար է գիտակցել, և շատ դժվար է գտնել ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ինչպես պաշտպանվել կայծակից. Հետազոտողի խորհուրդները
Կայծակների, դրանց կանխատեսելիության,  վտանգների կանխարգելման մասին Panorama.am-ը զրուցել է Ռեդինգի համալսարանի Օդերևութաբանության բաժնի...
Աղբյուր` Panorama.am
10:11
Երկրի թիվ մեկ զինվորականն է ստատուսչիի ոճով. Նորություն է. Տ. Աբրահամյան
«Երբ Գլխավոր շտաբի պետը նկատողություն է անում լրագրողներին` բանակին կամ դրա ենթակառուցվածքներին ու գործառույթներին առնչվող...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ուկրաինային F-16-ների հանձնումը ՆԱՏՕ-ի ազդանշանն է միջուկային ոլորտում. Լավրով
Ռուսաստանը F-16 կործանիչների մատակարարումն Ուկրաինային կդիտարկի որպես միջուկային ոլորտում ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշան, մինչդեռ այդ ինքնաթիռները...
Աղբյուր` Panorama.am
10:06
ՔԿ. Կալանավորվածը չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է 2024թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:27
Սոնա Շահգելդյան. Իմ շատ կոլեգաներ այդ օրերին երգել են տարբեր խնջույքներին, նրանց չե՞ք նկատում, թե դա կվնասի ձեր լափամանները
Լոռիում աղետի ու դրա հետևանքով մարդկանց զոհվելու օրը Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Սև ու սպիտակ փարթիին երգած Սոնա Շահգելդյանը երկրորդ գրառումն...
Աղբյուր` Panorama.am
09:15
Մայիսի 30-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.61 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Ովքե՞ր են գնալու ԱԺ, 2023թ.-ի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվելու են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Փաշինյանն ու իր թիմը թուրքամետ և ադրբեջանամետ արտաքին քաղաքականություն են վարում
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Նիկոլ Փաշինյանից ու նրա իշխանախմբից ավելի ուժգին Հայ առաքելական եկեղեցուն պատերազմ են...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին նաև պաշտոն են խոստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «Ցուցարարների դեմ «հերոսական» պայքարը համակարգող, ոստիկանության ներքին զորքերի...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ տեսք ունի իշխանության ժողովրդավարությունը. Ամենուր «պոզով-պոչով» կոռուպցիոներներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». ՔՊ-ականների գնահատմամբ, սրբազանը գործընթացները փորձելու է առաջիկա օրերին ակտիվացնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական և ընդդիմադիր թևերում ակնկալիքներ կային, որ երեկ Բագրատ սրբազանը շարժումը կուղղորդի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Բերետակիր ջարդարարներին տարեք աղետի գոտի, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ օգտակար գործ անեն
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մոտ մեկ ամիս բերետակիր ջարդարարների միջոցով ժողովրդի «հետևից ընկած» ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ինչու է ձգձգվում Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի զեկույցի հրապարակումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն, Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, տապալել է 44-օրյա պատերազմի զեկույցի հրապարակումը....
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Վահան գյուղի մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակը «ամրագրել» է քաղաքապետարանը
«Փաստ» թերթը գրում է. «Շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, երեկոյան ժամերին Հանրապետության հրապարակը դարձյալ մարդաշատ կլինի, բայց այս...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Կառավարությունը աննախադեպ ուժեղացրել է անվտանգությունը, չնայած Փաշինյանին զեկուցվում է, որ շարժումը մարել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Վահե Ղազարյանը հեռանո՞ւմ է համակարգից
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանի փոխարեն երեկ ԱԺ բյուջետային քննարկումներին ներկայացած փոխնախարար...
Աղբյուր` Panorama.am
08:42
Գագիկ Ծառուկյանն իրոք Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, մնացածը հորինվածք է. Իվետա Տոնոյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է տելեգրամյան  ալիքներից մեկով երեկ տարածված տեղեկությանը, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
08:33
Մայիսի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Առաջին անգամը չէ, որ նման դեպք է տեղի ունենում և հասկանալի է, որ սա դարձել է քաղաքականություն. Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյան
«Խոր ցավով եմ գրում՝ արտահայտելու իմ և  շատերիս մտահոգությունն ու վրդովմունքը մայիսի 28-ին՝ համայն հայության համար նվիրական այդ օրը,...
Աղբյուր` Panorama.am
07:55
Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը; Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ`...
Աղբյուր` Panorama.am
23:32
Ալեն Սիմանյանը ԱԺ պատգամավորների և աշխատակիցների մեծ կազմով մե է Սլովենիա
ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը մեկնում Սլովենիայի Հանրապետություն: Ալեն Սիմոնյանի հետ գործուղվում է մեծ...
Աղբյուր` Panorama.am
23:14
Բրյուսովի ռեկտորը և պրոռեկտորը հրահանգել են ուսխորհրդի հախից գալ
Երբ մայիսի 10-ին  Սրբազան շարժումը Բագրատ Սրբազանի հետ անցնում էր ԲՈՒՀ-երով և կոչ անում ուսանողներին միանալ իրենց, Երևանի Վալերի Բրյուսովի...
Աղբյուր` Panorama.am
22:59
Իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝...
Աղբյուր` Panorama.am
22:51
Ադրբեջանը ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը
Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ
09:54 29/05/2024

Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}