ԲՀԿ ցուցակի առաջին չորսը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին չորս համարները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Նրանք են` Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Սերգեյ Բագրատյանը, Արբրահամ Մանուկյանը:
Նշենք, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված 113 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Քիչ առաջ ԿԸՀ մեկնարկած նիստում հանձնաժողովի քարտուղար Ա. Սմբատյանն ընթերցում է նրանց անուն-ազգանունները:
«Բոլորը ներկայացված է նոտարական կարգով, ուստի այլևս հարկ չկա, որ նրանք ներկայանան և հաստատեն իրենց ինքնաբացարկի մասին»,-ասաց Սմբատյանը, նշելով, որ այս թեկնածուների գրանցումը անվավեր է ճանաչվում:
Նշենք, որ ԲՀԿ ցուցակում ընդգրկված է 194 թեկնածու: ԿԸՀ որոշման համաձայն, ԲՀԿ-ն Երևանի ավագանիում կունենա 17 անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան