ԻԻՀ հոգևոր առաջնորդ. Ես չգիտեմ, թե ով է լինելու Իրանի հաջորդ նախագահը
Ես չգիտեմ, թե ով է լինելու Իրանի հաջորդ նախագահը:
Այդ մասին իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը այսօր սպայական դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին, մասնավորապես նշել է. «Ես չգիտեմ, թե ով է դառնալու Իրանի հաջորդ նախագահը, չգիտեմ, թե Աստված մարդկանց սրտերը որ թեկնածուի ուղղությամբ կուղորդի, սակայն մի բան գիտեմ. ժողովուրդը ընտրատեղամասերում իր քվեի միջոցով ուրախություն կպատճառի մեր բարեկամներին, իսկ թշամինեը կմտահոգվեն»:
Նշենք, հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին 8 թեկնածու է մասնակցում: Մայիսի 21-ին ԻԻՀ Սահմանադրության պահապանների խորհրդի կայացրած որոշմամբ՝ ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցը՝ Էսֆանդիար Ռահիմ Մաշային լիազորություն չեն ստացել մասնակցելու նախագահական ընտրապայքարին:
Ի տարբերություն Ռաֆսանջանիի և Մաշայիի՝ Սահմանադրության պահապանների խորհրդի որոշմամբ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզային, Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին և ԻԻՀ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի (1997-2005թթ.) առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը արժանացել են Խորհրդի հավանությանը:
Նախորդող հրապարակում՝
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին