«Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին». Մատենադարանում սպասում են արքայազնին
Այս պահին Մատենադարանի շենքի առջև բարձրունքում փոքրաթիվ բնապահպան ակտիվիստներ ակցիա են կազմակերպել և սպասում են երկօրյա մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ուելսի արքայազն Չարլզին: Նրանց ձեռքին կան տարբեր գրություններով պաստառներ` «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին», «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ, կանգ առեք» և նմանատիպ այլ գրություններով, որոնցով բնապահպանները պահանջում են կանգնեցնել մասնավորապես Ամուլսարի հանքարդյունաբերությունը: Ակտիվիստների կարծիքով, արքայազն Չարլզին Հայաստան հրավիրած ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը զբաղվում է հանքարդյունաբերությամբ, ինչը վտանգում է Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, արքայազն Չարլզը դեռ չի ժամանել Մատենադարան, լրագրողները սպասում են բարձրաստիճան հյուրին: Լրագրողներին թույլ չեն տալու մտնել ներս, իսկ ակտիվիստները պատրաստվում են արքայազնին իրենց հայտարարության տեքստով նամակ փոխանցել:
Նախորդիվ`
Մենք գիտենք, որ դուք հանդես եք գալիս հանուն անտառների պահպանության. Բաց նամակ Արքայազն Չարլզին