«Մինչև 2013թ վերջը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ակտիվացում կանխատեսելը իրատեսական չէ»
Մինչև 2013թ վերջը ԼՂ հակամարտության խախաղ խարգավորման գործընթացում որևէ լուրջ ակտիվացում կանխատեսելը իրատեսական չէ: Պատասխանելով panorama.am-ի այն հարցին թե ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում ԼՂ հակամարտության շուրջ ծավալվող զարգացումները, մասնավորապես` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջերս հնչեցված շեշտադրումները, ինչպես նաև մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ԼՂ հակամարտության վերաբերյալ անդրադարձը, այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Ես չեմ կարծում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին շրջանում որոշակի ակտիվություն է նկատվում: Եթե տեղեկատվական դաշտում հայտնվում են որոշակի հայտարարություններ, դա պայմանավորված է ոչ թե ակտիվացմամբ այլ ընդհակառակը` քաղաքական մոռացությունից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը դուրս բերելու ձգտումներով: Հասկանալի է, որ մինչև 2013թ վերջը որևէ լուրջ ակտիվացում կանխատեսելը իրատեսական չէ: Մինչև այս տարվա վերջ երկու երկրների ղեկավարների նոր հանդիպում դժվար թե լինի: Ես առհասարակ չեմ պատկերացնում թե ինչի մասին կարող են խոսել Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Սաֆարովի գործից, ՀՀ-ի հետ ցանկացած աղերս ունեցող Ադրբեջանի քաղաքացիներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց հետո»,- նշեց Ս. Մինասյանը:
«Ներկա պահին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հիմնական գործը փխրուն զինադադարի պահպանումն է:Բնական է, որ նույնիսկ ձևական բանակցությունների ցուցադրումն ավելի լավ է, քան դրանց բացակայությունը»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով բանակցությունների սեղանին նոր փաստաթղթի ի հայտ գալու վերաբերյալ` վերջերս շրջանառվող տեղեկություններին` բանախոսը նշեց. «Իհարկե ժամանակ առ ժամանակ բանակցային սեղանին հայտնվում են նոր փաստաթղթեր կամ հների նոր խմբագրումներ: Սակայն այսօր խնդիրը ոչ թե փաստաթղթի բացակայությունն է, այլ երկու հասարակությունների, երկրների քաղաքական վերնախավերի միջև փոխադարձ վստահության բացակայությունը, ինչպես նաև այն, որ հակամարտող կողմերի մոտեցումները լիովին իրարամերժ են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները