Մանվել Գրիգորյան. Ով իմ առողջության մասին վատ մտածի, ուրեմն թուրքի լամուկ է» (Տեսանյութ)
«Իմ առողջությունը լավ է: Ով իմ առողջության մասին վատ մտածի, ուրեմն թուրքի լամուկ է, եղավ»,- ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ առողջության հետ կապված:
Ինչ վերաբերում է Գորիսում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքին՝ սպանության ելքով, Մ. Գրիգորյանն ասաց. «Վատ է, որ նման դեպքեր են կատարվում Հայաստանի Հանրապետությունում, հայը հայի հետ»:
Խոսելով բանակում տեղի ունեցող դեպքերից, գեներալն ասաց, որ 25 տարի է նման դեպքեր լինում են. «Դեպք է, պետք է պատահի: Տանը երկու եղբայր են խնդիրներ ունենում: Այդքան զինվոր, զենք, երեխեք, չեպե էլ կլինի, սաղ վախտ էլ էղել է, էլի կլինի: Պատերազմող երկիր ենք»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Տեսանյութում 5-րդ րոպեից սկսած առկա են տեխնիկական թերություններ, որի մեղավորը խմբագրությունը չէ: Այդ հատվածը կարող եք դիտել այս տեսանյութում: