Տարածաշրջան 16:33 18/06/2013

Ռազմական փորձագետ. Հայկական կողմերը ստիպված են մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ

 Հունիսի 12-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը`հղում անելով ադրբեջանական զինված ուժերում իր աղբյուրներին, ներկայացրել էր հունիսի 26-ին կայանալիք զորահանդեսում ներկայացվելիք նոր ռազմական տեխնիկայի ցանկը:

Ըստ գործակալության հաղորդած տեղեկությունների`զորահանդեսում ներկայացվելու են զենիթահռթիռային կայաններ, տանկեր, անօդաչու թռչող սարքեր և հրետանային համակարգեր: Մասնավորպես, զորահանդեսում ցուցադրվելու են «Т-90С» տանկեր, ««Тор» 9К330» միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր, «2С19 «Мста-С» հրետանային ինքնագնաց կայանքներ, «TR-300 «Касырга»» հրթիռային համակարգեր, «9К57 «Ураган»» հրթիռային կրակի համակարգեր, «Ми-35М» ուղղաթիռներ, «Гюрза» պարեկային մեքենաներ, իսրայելական արտադրության «Heron» և «Hermes-450» անօդաչու թռչող սարքեր, հետևակային մեքենաներ: Ադրբեջանական զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների, ինչպես նաև, շփման գծում հնարավոր սրացումների մասին Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:

-Պրն. Պետրոսյանց, ինչպե՞ս կգնահատեք ներկայացված նոր սպառազինության ցանկը:
-Սույն տեղեկատվության մեջ առկա էին մեզ համար նոր տվյալներ: Իրենք հայտարարում են, որ ունեն մեծ քանակությամբ «Т-90С» տանկեր: Իհարկե, հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ադրբեջանական զինված ուժերում «Т-90С» տանկերի ներկայիս քանակությունը ռազմական գործողություններում որոշիչ դեր խաղալու համար բավականին փոքր է: Սակայն միայն այն փաստը, որ Ադրբեջանը ունի «Т-90С» տանկեր, բավականին մտահոգիչ է: Այստեղ մեզ ամենաշատը պետք է մտահոգի այն փաստը, թե այնուամենայնիվ որտեղի՞ց Ադրբեջանին հաջողվեց ձեռք բերել «Т-90С» տանկեր, այն դեպքում, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ տանկերին տիրապետում է դեռևս 2011 թ.-ից:

Բավական լուրջ են Ադրբեջանի կողմից ձեռք բերված ««Тор» 9К330» միջին հեռահարության ՀՕՊ համակարգերը: Սակայն պետք է նշել, որ սույն համակարգերը հայկական կողմերի համար մեծ վտանգ չեն կարող ներկայացնել: Դրա հիմնական պատճառը մեր ռազմական քաղաքականության պաշտպանական ուղղվածություն է: Մենք ակտիվ հարձակվողական գործողությունների ծրագրեր չունենք: Իսկ օդուժի ակտիվ կիրառումը կատարվում է ակտիվ հարձակվողական գործողությունների ժամանակ: Բնական է որ հայկական կողմը օդուժի ակտիվ կիրառում չի պլանավորում: Կարելի է ենթադրել, որ դրանք ավելի շատ ուղղված են այլ երկրների` Իրանի, Թուրքմենստանի դեմ: Սույն եզրակացությունը անուղղակիորեն հաստատում է պաշտոնական Աշխաբադի կողմից ռազմական տեխնիկայի ակտիվ ձեռքբերումը:

Մեզ համար որոշակի առումով մտահոգիչ է «2С19 «Мста-С»» հրետանային ինքնագնաց կայանքների ձեռքբերումը: Սրանք բավականին նոր, 1980 թթ վերջին ԽՍՀՄ զինված ուժերի սպառազինության մեջ մտած և բարձր ՕԳԳ ունեցող ինքնագնաց կայանքներ են:

Ինչ վերաբերում է ցուցադրվելիք իսրայելական «Heron» և «Hermes-450» անօդաչու թռչող սարքերին, ապա հարկ է նշել, որ ադրբեջանական կողմը դրանք ներկայացնում է որպես լավագույն և նորագույն թռչող սարքեր: Սակայն իրականում սրանք իրենց դարն ապրած և հենց նույն Իսրայելի կողմից սպառազինությունից հանված սարքեր են: Օրինակ` նույն «Hermes» սարքերի արդեն երրորդ սերունդն է արտադրվում, այնինչ Ադրբեջանը ներկայացնում է առաջին սերնդի սարքեր, որոնց մոտոռեսուրսը, ըստ երևույթին, բավականին սպառված է: Երբ 2011 թ Արցախում ոչնչացվեց ադրբեջանական անօդաչու սարքը, դրա շուտ հայտաբերեման պատճառներից մեկը հենց հնացած լինելն էր: Այնպես որ սրանք բավականին հնացած են և իրենցից մեծ վտանգ չեն ներկայացնում:

Ադրբեջանական կողմը ձեռք է բերել նաև ռեակտիվ հրետանի, որն իրենից ներկայացնում է չինական «W-80» կայանքերի` Թուրքիայում արդիականացված մոդելը: Նույնիսկ թուրքական մասնագետները ընդունում են, որ տվյալ զենքը փոքր- ինչ անարդյունավետ է: Արդիականացման արդյունքում մեծացել է այս զինատեսակի հեռահարությունը: Սակայն սույն կայանքերը չունեն հարվածի ճշգրտություն և լեռնային պայմաններում դրանց կիրառման արդյունավետությունը բավականին ցածր է:

Գլխավոր խնդիրը նրանում է, որ տվյալ տեխնիկան, հատկապես հեռահար հարվածի` հրետանային, համազարկային միջոցները պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում կկիրառվեն հիմնականում խաղաղ բնակչության դեմ: Օրինակ` թուրքական կայանքերը, հարվածի ճշգրտության բացակայության պայմաններում արդյունավետ են միայն մարդկային ուժերի կուտակումների դեմ գործողություններում: Լեռնային պայմաններում այս քանակությամբ մարդկային ուժի կուսակումներ մենք ոչ մի վայրում չենք ունենալու: Հետևաբար հիմնական հարվածն ընկնելու է բնակավայրերի վրա: Այս ամենը բերում է այն եզրակացության, որ Ադրբեջանը շարունակում է նախապատրաստվել տվյալ տարածքներում հայկական բնակչության իսպառ վերացմանը: Սույն քաղաքականությունը ադրբեջանական կողմը որդեգրել էր Արցախյան գոյամարտի տարիներին և չեմ կարծում, որ ներկայումս ադրբեջանական կողմից նպատակները լուրջ փոփոխություն են կրել:

Մեզ համար բավական մեծ վտանգ է ներկայացնում նաև Ադրբեջանի կողմից ռուսական «Ми-35М» ռազմական ուղղաթիռների ձեռքբերումը: Դրանք հարմարեցված են լեռնային տեղանքում մարտական գործողություններ վարելու համար: Դրանց խոցումը ՀՕՊ համակարգերի համար խրթին է: Խոցումը հիմնականում իրականացվում է «игла» շարժական զենիթահրթիռային համակարգերի միջոցով: Այս ամենին բավարար հակազդեցության համար մենք պետք է ավելացնենք «игла» շարժական զենիթահրթիռային համակարգերով զինված ՀՕՊ զենիթային ջոկերը:

-Որո՞նք պետք է լինեն մեր պատասխան քայլերը:
-Հստակ է, որ ադրբեջանական կողմը զինվում է բավական արագ տեմպերով: Դեռևս մեկ-երկու տարի առաջ ես նշել էի, որ Ադրբեջանի զինվելու տեմպերը մեկ օր բերելու են նրան, որ Բաքուն սպառնալիք է դառնալու ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Եվ այս զինատեսակների առկայությունը ազդարարում է սույն ժամանակահատվածի մեկնարկը:

Հետևաբար սույն վտանգը չեզոքացնելու համար, իմ խորին համոզմամբ, Հայաստանի Հանրապետություն նույնպես պետք է շարունակի սպառազինությունների ձեռքբերումն: ՀՀ Պնախարարի վերջին հայտարարություններն վկայում են այլ մասին, որ ներկայումս մենք հիմվում ենք ոչ թե այլ երկրներից ռազմատեխնիկայի ձեռքբերման, այլ սեփական արտադրության հիմնադրման վրա: Այս քաղաքականությունը առավել նվազ ծախսատարության առումով շատ ավելի արդյունավետ է: Մենք, ի տարբերություն ադրբեջանական կողմի, այս ամենը կյանքի կոչելու համար ունենք բավարար և՛ գիտական ներուժ, և՛ համապատասխան գործարաններ և՛ բավարար քանակությամբ հումք: Արդյունքում մենք շատ ավելի նվազ ծախսերով ի վիճակի ենք արտադրել շատ ավելի օգտակար և արդյունավետ սպառազինություն:

-Ադրբեջանի կողմից ձեռք բերված նոր զինատեսակները որքանո՞վ կարող են ազդել հակամարտության գորտում ռազմական հավասարակշռության խախտման վրա:
-Ներկայումս ադրբեջանական կողմի ձեռք բերած տեխնիկան թվաքանակով այդքան մեծ չէ, որպեսզի հանգեցնի ռազմական հավասարակշռության փոփոխության: Սակայն նման տեմպերի պահպանման դեպքում 2-3 տարի հետո մենք կարող ենք կանգնել ռազմական հավասարակշռության խախտման վտանգի առջև:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը դեպքերի նման զարգացումը կանխելու համար:
-Վերջին 1-2 տարիների ընթացքում հայկական կողմը միջազգային հանրության առջև մշտապես բարձրացրել է Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռքբերման վտանգավոր տեմպերի խնդիրը: Սակայն միջազգային հանրությանը շարունակում է աչք փակել այս ամենի վրա: Տվյալ պարագայում հայկական կողմերը ստիպված են մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ: Ադրբեջանը գնալով մոտեցնում է պատերազմի վերսկսման սպառնալիքը և այն չեզոքացնելու համար մենք ստիպված են սահմանափակել շատ ու շատ այլ, ոչ պակաս կարևոր ոլորտների ֆինանսավորումը և լրացուցիչ միջոցներ ուղղել կարևորագույն`երկրի անվտանգությանը ոլորտին:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}