Los Angeles Times. Հասան Ռոուահանիի ընտրությամբ Իրանի վրա ռազմական հարձակման վտանգը նվազեց
«Օբամայի կառավարությունը պետք է Ռոուհանիի կառավարությանը հնարավորություն տա, որպեսզի վերջինս ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ իրականացնի»,-այս մասին հաղորդում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը՝ հղում անելով ամերիկյան «Los Angeles Times» պարբերականին:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Հասան Ռոուհանին ԻԻՀ նախագահ է ընտրվել բարեփոխական ուժերի աջակցությամբ՝ մնացած 5 թեկնածուների համեմատ հավաքելով բավականաչափ քվեներ, և ըստ այդմ, այդ հանգմանքը Ռոուհանիին մանևրելու հնարավորություն կտա և նա կարող է ներքին և արտաքին քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ իրականացնել: Հասան Ռոուահանիի ընտրությամբ Իրանի վրա ռազմական հարձակման վտանգը նվազեց»:
Անդրադառնալով Մահմուդ Ահմադինեժադի քաղաքականությանը՝ «Los Angeles Times»-ի մեկնաբանը նշում է. «Ահմադինեժադի ծայրահեղական մոտեցումները և Իսրայելի հանդեպ նրա ունեցած դիրքորոշումը ԱՄՆ-ի պահպանողական գործիչների համար պարզ էր և նրանք գտնում էին, որ դիվանագիտությունն ու տնտեսական պատժամիջոցները օգուտ չեն տալիս, ուստի անհրաժեշտ է Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործել»:
Շարունակելով թեման՝ ամերիկյան պարբերականը գրում է. «Այժմ Ռոուհանիի՝ Իրանի նախագահ ընտրվելուց հետո իրանական հարցը ռազմական ճանապարհով լուծելուն կողմ արտահայտվող ամերիկացի վերլուծաբանները պետք է ասեն, որ Ռոուհանիի ընտրությամբ ոչինչ էլ չի փոխվի, քանի որ նախագահը Իրանում որոշիչ դեր չունի և միջուկային ծրագրի շուրջ քաղաքականությունը մշակում է հոգևոր առաջնորդը»:
«Օբամայի կառավարությունը պետք է Ռոուհանիի կառավարությանը հնարավորություն տա, որպեսզի վերջինս ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ իրականացնի, որի արդյունքում էլ պատերազմի վտանգը կնվազի»,-եզրափակում է «Los Angeles Times»-ի մեկնաբանը:
Նախորդող հրապարակում՝
Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կորդեգրի Իրանի նորընտիր նախագահը. Մեկնաբանում է իրանագետ Ա.Իսրայելյանը
Իրանի միջուկային ծրագիրը մեկնարկել է Միացյալ Նահանգների անմիջական օժանդակությամբ. Իրանագետի մեկնաբանությունը