Քաղաքական 18:00 29/06/2013

Քննարկում նախագահի մոտ. «Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար»

Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկման ժամանակ իր բացման խոսքում ասել է.

«Այսօր մենք հավաքվել ենք շարունակելու մեր քննարկումները բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն շղթաներից ձերբազատման հարցերի շուրջ: Այս թեմայով մենք վերջին տարիների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք:

Ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է բավականին ուժեղացնել վերահսկողական բաղադրիչը, և այսօր որևէ մեկը, ով մտադրվել է ինչ-ինչ մեքենայություններ անել, չի կարող հանգիստ լինել, որ վաղն իր ետևից չեն գալու ու բացատրություններ չեն պահանջելու: Ես կարծում եմ, որ սա չափազանց կարևոր ձեռքբերում է:

Առաջընթաց ունենք նաև գնումների կազմակերպման գործընթացի կանոնակարգման և տեխնիկական-կազմակերպչական հարցերում: Սա է իրականությունը: Բայց ակնհայտ է, որ սա մեծ գործընթացի ընդամենը սկիզբն է:

Այո, հիմնական սխեմաները, որոնք աշխատել են տարիներ շարունակ և, եթե ազնիվ լինենք, պետք է ասենք՝ տասնամյակներ շարունակ, բոլորիս հայտնի են: Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ գերատեսչությունների կողմից իրականացվող մրցույթները շահում են նույն կազմակերպությունները կամ նույն մարդիկ, ովքեր կանգնած են այդ կազմակերպությունների հետևում: Տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ պետական գնումներով ձեռք բերված ապրանքներն ու ծառայություններն ավելի թանկ են, քան դրանք առկա են շուկայում:

Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ:

Շինարարակական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Եվ ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան: Եվ շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետևյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռևս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ և պետության համար ընդունելի եղանակով:

Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ՝ պարտավոր ենք: Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, և մեր ջանքերն այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ավելացնենք: Այո՛, այս փուլում, երբ պետությունն ինքն է ամենաբարձրը խոսում առկա թերությունների մասին, հրապարակավ մատնանշում ռիսկային ոլորտները, կարող ենք ունենալ նաև հասարակական ընկալում, թե ամենուր և ամեն ինչը կոռումպացված է, կոռուպցիան իբր աճում է, պետական միջոցներն իբր համատարած թալանվում են. մանավանդ, որ մենք շահարկողների պակաս չունենք:

Մենք այս վտանգը շատ լավ հասկանում ենք: Բայց սա է այն անխուսափելի ճանապարհը, որ մեզ կտանի դեպի ցանկալի հանգրվան: Մենք չենք կարող առաջվա պես ամեն ինչը պահել փակի տակ, որպեսզի կոռուպցիայի ավելացման ընկալում չունենանք ու նաև միաժամանակ հուսանք, որ ինչ-որ մի ժամանակ գործընթացները կմտնեն ցանկալի հուն: Այդպես չի լինում:

Մե՛նք ենք առաջինը հրապարակային պարսավանքի ենթարկել և ենթարկելու ենք այդ երևույթները, մե՛նք ենք առաջինը մատնացույց անելու գողությունը, մե՛նք ենք առաջինը խոսելու թերությունների մասին, որպեսզի պետության հիմքերը խարխլող այս երևույթի դեմ ստեղծենք հանրային անհանդուրժողականության այնպիսի միջավայր, որը թույլ չի տա, որպեսզի վաղը որևէ մեկի մտքով անցնի գնալ այդ ճանապարհով: Այժմ մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլորը խոսում են այս երևույթների մասին, բայց միաժամանակ կանոնակարգման գործընթացներն էլ առաջ են գնում:

Միգուցե, նման մթնոլորտը հաճելի չի պետական մեր պաշտոնյաների համար, բայց, նորից եմ կրկնում, մենք այլ ճանապարհ չունենք: Սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք ճիշտ ճանապարհ դուրս գալու համար: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը տեսանելի ապագայում է, շատ հեռու չէ:


Հիմա ուզում եմ մի քանի կոնկրետ հարցերի մասին խոսել և ասել, որ ունեմ մի քանի դիտարկումներ, որոնք ուզում եմ ուղղել տարբեր կառույցների ղեկավարներին և, իհարկե, ակնկալում եմ նաև այդ կառույցների ղեկավարների ելույթները կամ գնահատականները, որպեսզի մենք կարողանանք գալ ընդհանուր և ճիշտ եզրակացության»:


Հաջորդիվ՝ նախագահի կոնկրետ հարցերն ու դիտարկումները  վարչապետին,     վերահսկիչ պալատի նախագահին   և  գլխավոր դատախազին:

Լուսանկարը՝  president.am կայքից



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:36
Պռոշյան գյուղում «Chevrolet»-ով վթարի ենթարկված 32-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել է
Հոկտեմբերի 20-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա...
Աղբյուր` Panorama.am
22:29
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը «Զոդի կամրջի» վրա բացվել է և 2 երեխան ու ծնողը դուրս են ընկել
Հոկտեմբերի 20-ին, ժամըամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:42
Մոլդովայում կայացել են եվրաինտեգրման հանրաքվեն և նախագահի ընտրությունները
Մոլդովայի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի մասնակիցների թիվը ժամը 18:00-ի դրությամբ գերազանցել է 42%-ը։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Վրաստանի նախագահը միացել է ընդդիմության կազմակերպած նախընտրական հանրահավաքին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:13
Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայում նվաճեցին երեք արծաթե մեդալ
Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալների հավաքածուն համալրես ևս երեքով։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երիտասարդ կինը սպանել է իր մեկամյա որդուն՝ թողնելով նրան առանց ջրի և սննդի, իսկ դին արկղով շպրտել է
Վլադիմիրի մարզում երեխան, որի մայրը նրան առանց սննդի և ջրի մենակ թողել էր բնակարանում, մահացել է։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի տարածաշրջանի...
Աղբյուր` Panorama.am
18:57
Խնդիրը ոչ միայն այստեղից Ռուսաստանին տշել, հանելն է, այլ թույլ չտալ, որ հին տերը գա.Սերգեյ Շաքարյանց
Աշխարհաքաղաքական գլոբալ ձևափոխությունների շրջանակներում ինչ տրամաբանություն ունեն Անդրկովկասում ծավալվող գործընթացները։ ՀՀ գործող...
Աղբյուր` Panorama.am
18:43
Խաչանովը՝ Ալմաթիի մրցաշարի հաղթող
Կարեն Խաչանովը 2018 թվականից ի վեր առաջին անգամ նվաճել է ATP-ի երկու տիտղոս մեկ մրցաշրջանում
Աղբյուր` Panorama.am
18:29
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցnւն ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել մինչև 22 տարեկանների Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա.ԻԻՀ-ում ՀՀ դեսպան
 ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և...
Աղբյուր` Panorama.am
17:36
«Mercedes»-ի ու «Opel»-ի բախման հետևանքով կա 9 վիրավոր, որից 5-ը՝ երեխաներ են
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:15-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ազատան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հռոմի Ս. Վլաս եկեղեցում ջրօրհնեք կատարեցինք՝ աղոթելով հայոց պետականության և եկեղեցու անսասանության համար. Հայր Զաքարիա
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հայր Զաքարիան գրում է. «Այսօր Հռոմի Ս. Վլաս եկեղեցում ջրօրհնեք կատարեցինք նորօրհնյալ մյուռոնով՝ աղոթելով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Վրաստանի նախագահը ընտրություններից մեկ շաբաթ առաջ դիմել է ժողովրդին
Վրաստանի քաղաքացիները պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկեն չորս եվրոպամետ ընդդիմադիր կոալիցիաներից մեկի օգտին։ ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Քֆուրը և հանրային սպասելիքները. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.   «Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում...
Աղբյուր` Panorama.am
16:22
Նիկոլական «խորհրդարանի խոսնակը» փորձում է արդարացնել Ալիևի հանցավոր քայլերը Ադցախի ժողովրդի նկատմամբ. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի մասին։ Քանի որ նիկոլիստներն ամբողջությամբ վեր են...
Աղբյուր` Panorama.am
15:18
Իրանցի մարզիկը, ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանի, ՀՀ դեսպանատուն է հանձնել իր նվաճած ոսկե մեդալը
Թեհրանում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հայտնի հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Հոկտեմբերի 20-ին, ժամը 11:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:41
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
14:26
Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ. Երջանիկ Ղազարյան
«Հայ-ռուսական հարաբերությունները միշտ փորձել է խարխլել Արևմուտքը, ով դրան մասնակցել է Արևմուտքի ծառան է»,-Երևանի բերդի գրավման...
Աղբյուր` Panorama.am
13:28
43-ամյա Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է խորը դեկոլտեով՝ առանց տաբատի
Ռեալիթի շոուի աստղ և գործարար Քիմ Քարդաշյանը առանց շալվարի կորսետով ցուցադրել է իր կազմվածքը: Լուսանկարները հրապարակվել են Daily Mail կայքում։...
Աղբյուր` Panorama.am
13:11
Կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է. Գևորգ Պապոյան
Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորանք է հղել, որում ասվում է․ «Հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդգար Սողոմանյանը դարձավ խառը մենամարտերի ECF վարկածով աշխարհի չեմպիոն
Էդգար Սողոմանյանը երրորդ անգամ դարձավ խառը մենամարտերի ECF-ի աշխարհի չեմպիոն։ Մարզիկը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, սակայն նրա հաղթանակից...
Աղբյուր` Panorama.am
11:11
Հոկտեմբերի 20-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հոկտեմբերի 20-ին ժամը 10:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 384.97 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ֆերիկ համայնքում ՏԻՄ ընտրություններ են, լուսաբանելու և դիտարկելու համար ԶԼՄ-ներ և ՀԿ-ներ չեն գրանցվել
ԿԸՀ-ից հատնում են. «2024 թվականի հոկտեմբերի 20-ին, Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական...
Աղբյուր` Panorama.am
09:54
Բժիշկները պայքարում են խոշոր ավտովթարից տուժած քաղաքացիների կյանքերի համար
Հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանի որոշ ճանապարհներին առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...
Աղբյուր` Panorama.am
21:21
Իբր թե զենք ունենալու համար մի խումբ ոստիկաններ ձերբակալել են Սրբազան Պայքարի համակրի. Խուդոյան
Երեկ գիշերը հերթական հանցավոր արարքն է կատարվել ոստիկանության ծառայողների կողմից` հայտարարում է քրեական հարցերով իրավաբան Հովհաննես...
Աղբյուր` Panorama.am
20:50
Արագածում և Ապարանում ձյուն է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են` hայտնում է փրկարար ծառայությունը; Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է...
Աղբյուր` Panorama.am
20:34
Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի ոսկե բռնքամարտիկ
 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

HAYAT project-ի համերգին` Ռուբեն Մխիթարյանի ազդեցիկ ու հուզիչ խոսքը
13:17 20/10/2024

HAYAT project-ի համերգին` Ռուբեն Մխիթարյանի ազդեցիկ ու հուզիչ խոսքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}