Հովիկ Աբրահամյան. Նախագահի գնահատականների հետ միշտ համամիտ եմ
«Նախագահի գնահատականների հետ միշտ համամիտ եմ: Ես հայտնել եմ իմ կարծիքն ու տպավորությունը հաշվետվության ներկայացման ժամանակ»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մեկնաբանելով նախագահ Սերժ Սարգսյանի քննադատական ելույթը` ուղղված Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին:
ԱԺ նախագահը նշեց, որ ամենևին էլ չի փոշմանում իր հնչեցրած գնահատականների համար. «Եթե ուշադիր լինեիք, կնկատեիք, որ ելույթները երկու մասի էին բաժանված՝ տպավորություն հաշվետվությունից և գնահատական հաշվետվությունից հետո: Անհրաժեշտ է այդ ելույթները նայել՝ և առաջին, և երկրորդ մասը»,- հայտարարեց նա:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը չհամաձայնվեց այն գնահատականի հետ, որ նախագահ Սարգսյանի կողմից հայտարարված քննարկումը` ԱԺ մեծամասնության հետ, կոշտ է լինելու. «Դուք միշտ ամեն ինչ կոշտացնում եք»,- ընդգծեց նա: