Մուրսին հրաժարվում է հեռանալ
Եգիպտոսում իրավիճակը շարունակում է թեժանալ. նախագահ Մոհամեդ Մուրսին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և կմնա այդ պաշտոնում անկախ ընդդիմության պահանջներից:
«Ես չեմ կարող այլ պես անել, ինձ ընտրել է ժողովուրդը, ես մտադիր եմ պահպանել օրենքը և պատրաստ եմ այսուհետ ևս կրել պատասխանատվություն»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ հեռուստաուղերձում հայտարարել է Եգիպտոսի նախագահը:
Նա ընդգծել է, որ միայն Սահմանադրությունը կօգնի եգիպտացիներին զերծ մնալ արյունահեղությունից ու բռնությունից: Իսկ Եգիպտոսի գլխավոր խնդիրներում մեղադրել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցներին, որոնք սադրանքներով են զբաղված, որպեսզի զրպարտեն լեգիտիմ իշխանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները