Վիեննայում հանդիպել են Նալբանդյանն ու Մամեդյարովը
Վիեննայում հուլիսի 12-ին երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։