Կոժարան` Մինսկի խմբի մասին. Խումբը պետք է ավելի ակտիվ ու արդյունավետ աշխատի (Տեսանյութ)
Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ունենա ամենաբարձր մակարդակում: Ուկրաինան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց մենք կարծում ենք, որ խումբն ավելի ակտիվ պետք է աշխատի, որովհետև ոչ մի միջազգային հակամարտություն դեռ չի լուծվել կոնֆերանսներով ու նիստերով: Պետք է ավելի արդյունավետ աշխատանք:
Այս մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:
Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունները պետք է հաճախ հանդիպեն, և Ուկրիանան պատրաստ է այս իմաստով հարթակ տրամադրել այդ հանդիպումների, կլոր սեղանների անցկացման համար: Կոժարայի խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս աջակցել հակամարտության՝ հումանիտար աղետի հետևաննքերի վերացման համար:
«Ցանկացած հակամարտություն նման աղետների պատճառ է դառնում, իսկ մենք նման իրավիճակի ակնատես ենք եղել Մերձդնեստրում և այլուր: Այդ իսկ պատճառով այն ամենը, ինչ ուղղված է հետևանքների մեղմանը, անպայման պետք է ողջունվի բոլոր մակարդակներում»,- ասաց նա: