Ն.Մալյան. Խոստացել են 07:10-ի չվերթով մեր հայրենակցին հետ ուղարկել Կիև
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի, 22-ամյա Ասատուր Խաչատրյանին, ում մոտ փաստաթղթային խնդիրներ են առաջ եկել, Կիևից սխալմամբ ուղարկել են Բաքու` Հայաստան ուղարկելու փոխարեն: Լուրը տարածվելուց անմիջապես հետո ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը, ըստ իր հաղորդման, այցելել է Ասատուր Խաչատրյանի տուն և հետո գրառում կատարել Facebook-յան իր էջում.
«Ասատուր Խաչատրյանենց տանից հենց նոր դուրս եկա: Ուկրաինական իշխանությունները մեր դեսպանատան հետ համատեղ աշխատում են իրավիճակի շտկման ուղղությամբ: Նախ ասեմ խոստացել են վաղը առավոտյան Բաքվի ժամանակով 07:10 -ի չվերթով մեր հայրենակցին հետ ուղարկել Կիև:
Ուկրաինան Ասատուրի ելքը երկիր փակել է, այնպես որ նրան Կիևից անմիջապես կվերադրձնեն Երևան:
Իրար եմ խառնել բոլոր հնարավոր ուկրաինական կապերը դիվանագիտականից մինչև անձնական:
Բոլորը խոստացել են, որ Ասատուրի գլխից մազ չի պակասի... համբերություն նրա ծնողներին»,- գրառել է Ն.Մալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան