Քաղաքական 11:45 02/08/2013

Ն.Զոհրաբյան. Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի -փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը

Հեղինակ` Լիա Խոջոյան

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի շուրջ վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են ծավալվում: Օրենքը մեկնաբանվում է տարբեր կողմերից ու երբեմն իրականության հետ որևէ աղերս չունեցող եզրակացություններով, սակայն հասարակական ռեզոնանս, այո, գոյություն ունի: Նախօրեին հայտնի դարձավ, որ օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես է եկել նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ում հետ Panorama.am-ը զրուցեց հասկանալու` ո՞րն է պատգամավորի տեսած վտանգն այս օրենքում:

-Տիկին Զոհրաբյան, մայիսին խորհրդարանն ընդունեց կառավարության և պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրենքը, որը լուրջ քննադատության է արժանանում հանրության կողմից: Երեկ հայտնի դարձավ, որ Դուք արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություն կատարելու առաջարկ եք ներկայացրել, որպեսզի հանվի այն դրույթը , որի շուրջ էլ աղմուկ է բարձրացել:

-Այո, ընդունված օրենքով «սեռ» եզրույթը մեկնաբանվում էր որպես ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ինչը, բնականաբար, լուրջ և օբյեկտիվ քննադատությունների տեղիք է տվել, և ես ողջ այդ ձևակերպումը առաջարկել եմ հանել: Ասեմ, որ երբ խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին այս նախագծի շուրջ, նախագծի տեքստի նախնական տարբերակում նման ձևակերպում չի եղել ու մեր մտքով անգամ անցնել չէր կարող, որ վերջնական տեքստում նման ձևակերպում են «սղղացնելու»: Միանշանակ վստահ եմ, որ դա արել է կառավարությունը, քանզի Բիշարյանի և Մարգարյանի ներկայացրած նախնական տարբերակում նման ձևակերպում չի եղել:

Կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի փեստ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը: Համաձայն եմ, որ եթե մնա այն ձևակերպումը, որն արդեն օրենքում կա, դա կարող է տարաբնույթ, մեր ազգային նկարագրին ոչ հարիր մեկնաբանությունների տեղիք տալ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս արագ հանել այդ պարբերությունը, ինչը և ես առաջարկել եմ խորհրդարանին:


-Բայց նաև հանրապետության նախագահն է վավերացրել:
- Համենայնդեպս, մենք ևս, որպես պատգամավորներ, պետք է ուշադիր լինեինք և միշտ մտածենք, որ նախագծի հեղինակները կարող են մի ինչ-որ պահի ինչ-որ բառ կամ պարբերություն ներառել նախնական տեքստի մեջ և պետք էր վերջնական տեքստը երրորդ քվեարկության ռեժիմից առաջ ևս, ամենայն մանրամասնությամբ նայեինք: Ինչևէ, կարծում եմ խորհրդարանը կպաշտպանի իմ առաջարկը և այդ կասկածելի եզրույթը կհանվի: Ավելին, այդ օրենքը բավականաչափ լրամշակման կարիք ունի և ես առաջարկելու եմ, որ աշնանը կազմակերպվեն խորհրդարանական լսումներ` օրենքի նախագիծը կրկին քննարկելու համար: Այս պահին հանենք ամենավիճելի եզրույթը, հետո արդեն աշխատենք մնացյալ տեքստի վրա: Ես պատրաստ եմ լսել բոլոր շահագրգիռ մարդկանց և կազմակերպությունների տեսակետներն ու առաջարկներն այս օրենքը լրամշակելու վերաբերյալ, որպեսզի այլևս նման կարգի ձևակերպումներ որևէ մեկը չկարողանա «սղղացնել» մի օրենքում, որի նպատակը բոլորովին այլ է` այն է, որ տղամարդիկ և կանայք ունենան հավասար իրավունքներ, ինչը միանգամայն նորմալ է:

-Մտավախություններից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցներն են շահագրգիռ, որ նման կասկածելի ձևակերպումներ լինեն մեր օրենսդրության մեջ, որպեսզի տարբեր կարգի սեռական փոքրամասնությունները կարողանան իրենց ավելի ապահով զգալ: Բայց Դուք նման բան տեսնո՞ւմ եք օրենքի տողատակերում:

-Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե այս հարցում եվրոպական կառույցներն ու սեռական փոքրամասնությունները ինչ են ուզում: Ես վստահ հայտարարում եմ, որ մենք պետք է համակարգված պայքար մղենք ցանկացած երևույթի դեմ, որը կաղճատի մեր ազգային նկարագիրը, որը որևէ սողանցք կբացի այլասերվածություն ու անբարոյականություն քարոզելու համար: Սա իմ վստահ դիրքորոշումն է և ԵԽԽՎ-ում, բոլոր միջազգային կառույցներում ես մշտապես դեմ եմ քվեարկում բոլոր այն նախագծերին, որոնք ինչ-ինչ արտոնություններ ու իրավունքներ են սահմանում սեռական փոքրամասնությունների համար:

-Տիկին Զոհրաբյան, խորհրդարանում տևական ժամանակ է շրջանառության մեջ է նաև Դավիթ Հարությունյանի և ձեր համատեղ հեղինակած լրաշմակումը Քրեական օրենսգրքում, որտեղ Դուք առաջարկում եք խստացնել պատիժը անչափահաս երեխաների, հղի կանանց նկատմամբ սեռական բռնություն կատարողների հանդեպ: Ե՞րբ լրաշմակված նախագիծը կընդունվի խորհրդարանի կողմից:
-Այո, մենք առաջարկել ենք խստացնել քրեական պատասխանատվությունը տարբեր կարգի սեռական մոլագարների նկատմամբ, ովքեր սեռական բռնություն կկատարեն երեխաներրի, հղի կանանց հանդեպ: Նման կենդանիների համար մենք պետք է առավել խիստ պատժաչափ սահմանենք և ես վստահ եմ, որ աշնանային նստաշրջանի հենց առաջին նիստերում խորհրդարանը մեր առաջարկը կվեավերացնի:

 Հ.Գ. Հիշեցնենք օրենքի նախագիծը երկար տարիների պատմություն ունի, բազմիցս է հետաձգվել: Դրա ընդունումը նաև Հայաստանի պարտավորությունն է, որ առաջ են քաշվել մի շարք միջազգային կոնվենցիաների վավերացմամբ`ըստ այդմ օրենքը դեռ 2010թ-ին պետք է ընդունվեր:
 

Նախորդիվ`
«Կանայք գրագետ են, խելացի ու գեղեցիկ». Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքները լսումների առանցքում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}