«Հյուրիյեթ». Թուրքիան բողոքի նոտա է հղել Հայաստանին
Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ պաշտոնական Անկարան, հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, Թբիլիսիի իր դեսպանության միջոցով բողոքի նոտա է հղել Հայաստանին:
«Միջադեպը 2 երկրների միջև մի նոր ճգնաժամի առիթ է դարձել, և Թուրքիան, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ, Թբիլիսի իր
դեսպանության միջոցով բողոքի նոտա է հղել Հայաստանին»,-գրում է Հյուրիյեթը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հայկական կողմից հայ-թուրքական սահմանը հսկող սահմանապահները կրակ էին բացել թուրք հովվի վրա, ով հատել էր սահմանը: Չնայած թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե թուրք հովիվ Մուսթավա Ուլքերը, փորձելով հետ բերել ոչխարի հոտը, հատել է Հայաստանի հետ սահմանը, ինչի հետևանքով սպանվել հայ սահմանապահների կողմից: Բայց տեղեկություն կա յան մասին, որ ,անցնելով Հայաստանի հետ սահմանը` 35-ամյա թուրք հովիվը կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել ներթափանցել Հայաստանի տարածք: Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ՝ վիրավորելով սահմանախախտին: Այս մասին ասել է ասել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային կառավարման մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին