
Օբաման մտահոգված է հնարավոր ահաբեկչություններով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ «Ալ-Քաիդան» ահաբեկչություններ է ծրագրում: Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել էր, որ «Ալ-Քաիդան» օգոստոսին ծրագրում է ահաբեկչություններ իրականացնել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Նախօրեին ԱՄՆ-ն ժամանակավորապես փակել է իր դեսպանությունները մի շարք երկրներում, քանի որ նախազգուշացումը գործում է մինչև օգոստոսի 31-ը, սակայն այդ երկրները չեն հրապարակվում:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան