
Սպիտակ տանը մտորում են` գնա Օբաման Մոսկվա, թե ոչ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա կատարվելիք այցի վերաբերյալ հարցը կլուծվի առաջիկա օրերին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Կարնին: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, Կարնին հայտարարել է, թե շարունակվում է քննարկվել գագաթաժողովի անցկացման նպատակահարմարությունը, որի մասին վերջնական որոշումը կհրապարակվի առաջիկա օրերին:
Աղբյուրը հիշեցնում է, որ հանդիպումը պետք է կայանա սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգում անցկացվելիք G20 գագաթաժողովից հետո, սակայն այն բանից հետո, ինչ Ռուսաստանը ժամանակավոր ապաստան տրամադրեց Էդվարդ Սնոուդենին, Սպիտակ տունը քննարկում է այդ հանդիպման նպատակահարմարությունը: